ԱԺ-ում պատգամավորների մեծ մասին հետաքրքրելու է, թե ինչ է լինելու աշխատանքից դուրս մնացող մարդկանց հետ. Լենա Նազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

ԱԺ-ում պատգամավորների մեծ մասին հետաքրքրելու է, թե ինչ է լինելու աշխատանքից դուրս մնացող մարդկանց հետ. Լենա Նազարյան

23:28 22.01.2019

«Հեռնակար»-ի տաղավարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասել է, որ Աժ հաջորդ նիստի օրակարգը դեռ պարզ չէ: Բայց, ընդահնուր առամամբ, օրակարգում կառավարության կառուցվածքի հարցը կա և քննարկման փուլում է:

«Մի նախագիծ հրապարակվեց, որին ես չեմ ցանկանում հղում անել, քանի որ շատ նախնական է և, գուցե, փոփոխություններ լինեն: Քանի դեռ այդ փաստաթուղթը Աժ չի հասել, ես չեմ կարող մեկնաբանություններ անել»,- ասել է Նազարյանը՝ հստակեցնելով, որ այն ինչը դրված է e-draft.am կայքում կառավարության նախագիծն է, բայց ոչ օրենքի նախագիծ:  Դա դրվել է հանրային քննարկումների  համար և պաշտոնապես ԱԺ ուղարկվելուց հետո միայն պատգամավորներին հասանելի կլինի:

Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է,թե անձնապես ինչ վերաբերմունք ունի Լենա Նազարյանը կրճատումների մասով.

«Շատ վաղուց ենք մենք խոսում, որ պետական ապարատը ուռճացած է և, ըստ էության, նախկինում սոցիալական խնդիր է լուծվել՝ աշխատատեղեր տալով մեր շատ քաղաքացիների, բայց իրականում, նույնիսկ, այդ խնդիրն է ձախողվել, որովհետև 90-ից 120 հազար դրամ ստացող մարդու համար սոցիալական խնդիր, ըստ էության, չի էլ լուծվել, ավելի շատ կախվածություն է առաջացել: Այդ իմաստով, կարծում եմ, շատերը համաձայն են, որ կառավարությունը պետք է լինի ճկուն, դինամիկ և արագ որոշումներ կարողանա կայացնել»,- ասել է Նազարյանը:

ՀՀ Աժ փոխխոսնակը հավելել է, որ խնդիրը ոչ այնքան նախարարությունների համախմբումն է, որքան սոցիալական բաղադրիչը:  Կառավարությունը շատ մեծ ուշադրություն պետք է դարձնի աշխատանքից դուրս մնացած մարդկանց խնդրի լուծման ուղղությամբ:

«Ես վստահ եմ, որ գալով ԱԺ, պատգամավորների մեծ մասին հետաքրքրելու է այն հարցը, թե ինչպես են վարվելու այն մարդկանց հետ, որոնք դուրս կմնան աշխատանքից»,- ավելացրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Լենա Նազարյանը նաև ասել է, որ խոսքն ամենևին էլ 100 հազար մարդու անաշխատանք մնալու մասին չէ: 100 հազարը, որ նշվում է, անհավանական թիվ է.

«Միայն Սփյուռքի և Մշակույթի նախարարություններում մոտ 630 աշխատակից է: Հիմնականում այդ նախարարությունների մասին է խոսքը»,- ասել է Նազարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP