16:38 23.01.2019
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» նշում է հիմնադրման 20-ամյակը: Այն տարածաշրջանային եզակի կենտրոն է, որտեղ հավաքագրվում են ոսկրածուծի դոնորները: Նրանց թիվն արդեն հասնում է 30 հազարի: Կենտրոնի բոլոր դոնորները հայ են՝ Հայաստանից ու տարբեր երկրներից: Այս տարի առաջին անգամ դոնորներից մեկն իր ցողունային բջիջներն է հանձնել, որոնք ուղարկվելու են Իսպանիա:
Բջիջները Հայաստանից Իսպանիա են տեղափոխվելու 7-ամյա Արենին փոխպատվաստելու համար: Փոքրիկը հիվանդ է լեյկոզով, իսկ փոխպատվաստումը հույս է՝ հիվանդությունը կարող է նահանջել: Ցողունային բջիջներն առավելագույնը 48 ժամվա ընթացքում պետք է հասնեն Իսպանիա. անգամ շատ կարճ ուշացումը կարող է ճակատագրական լինել: Արենի դոնորը հարազատ մորաքույրն է:
«Իրար հետ կապի մեջ ենք: Որ երեկ էլ զանգեցինք, ասաց՝ սպասում եմ մորքուրին: Մորքուրի բջիջները գալու են (ժպտում է)»,- ասել է Արենի մորաքույրը՝ Քրիստինա Գևորգյանը:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում դոնորների թիվն անցնում է 30 հազարը, գրեթե բոլորը հայ են՝ Հայաստանից, Արցախից ու աշխարհի տարբեր երկրներից:
«Քաղցկեղն ամբողջ աշխարհում աճ է գրանցում, ցավոք սրտի: Հայաստանը չի առանձնանում հիվանդացության բարձր ցուցանիշներով, բայց քաղցկեղը քանի գնում՝ ավելանում է, և պատճառները բազմաթիվ են: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք, պարզապես: Ամեն մարդ, ով հիվանդ է արյան քաղցկեղով, և՛ կազմակերպությունները, և՛ այն գերատեսչությունները, որոնք զբաղվում են այդ հարցով, պետք է իմանան՝ կա մի կառույց, որը պատրաստ է տրամադրել փրկության այդ հույսը»,- ասել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:
Հույս տալիս են ոչ միայն հայերին: Կենտրոնը ցողունային բջիջներ անվճար տրամադրում է նաև օտարերկրացիներին: Ոսկրածուծի փոխպատվաստումը տարբեր հիվանդությունների բուժման գործում արդյունավետության տարբեր մակարդակներ է ունենում:
«Այրան հիվանդություններ կան, որոնք 90%-ով ապաքինվում են, լեյկոզների պարագայում դրանց արդյունավետությունը հասնում է 60%-ի», – ասել է Ավագյանը:
Ոսկրածուծի դոնորները չեն վճարվում, իսկ շահառուներին էլ ցողունային բջիջներն անվճար են հասնում: Ցողունային բջիջների հավաքագրման հայաստանյան կենտրոնի շնորհիվ 20 տարիների ընթացքում 30-ից ավելի կյանք է փրկվել:
«Որևէ գումար չի փոխանցվում դոնորին, ամենը հիմնված է մարդասիրական հիմունքների վրա, և ամեն մարդ շատ հպարտ է, որ առիթ ունի մեկի կյանքը փրկելու»,- ասել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահը:
Չնայած տարածված կարծրատիպին՝ ոսկրածուծի դոնոր դառնալն ու այլ մարդու կյանքը փրկելու համար սեփական ցողունային բջիջները տրամադրելը բարդ գործընթաց չէ և չի վնասում դոնորին:
Ցողունային բջիջներ կարող են հանձնել մինչև 50 տարեկան առողջ մարդիկ: Կենտրոնում ընդգծում են՝ վիրահատական միջամտություն պետք չէ, պարզապես մի քանի ժամ և վերջ: Գործընթացը նույնն է, ինչ արյուն հանձնելու դեպքում:
Կենտրոնը դեռ էլի դոնորների կարիք ունի. որքան շատ լինեն նրանք, այնքան շատ կյանքեր կփրկվեն: Ի դեպ, ոսկրածուծի ռեեստրն այսօր ևս մեկ դոնորով ավելացավ:
Պատրաստեց՝ Արտակ Խուլյանը
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...