Ինձանից մինչև տեսուչ ու հավաքարար բոլորը պարգևատրվել են. ՊԵԿ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ինձանից մինչև տեսուչ ու հավաքարար բոլորը պարգևատրվել են. ՊԵԿ նախագահ

12:32 24.01.2019

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հունվարի 24-ի Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՊԵԿ աշխատակիցներին տրվող պարգևատրումների մասին: Անանյանը նշեց, որ լրատվական ծառայությունն արդեն ներկայացրել է պարզաբանում, ապա ընդգծեց.

«Կոնկրետ թվեր չեմ բերելու, որովհետև անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման պարտականություն ունենք, համբերությամբ զինվենք, ես երբ ներկայացնեմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը Էթիկայի հանձնաժողով, դուք այնտեղ կտեսնեք իմ թվերը: Տեղեկատվությունը սուտ է այն առումով, որ նման պարգևատրումներ հնարավոր չէ, որ լինեն, չկան այդպիսի պարգևատրումներ, այդպիսի թվեր չկան: Առձեռն վճարված պարգևատրման չափը առավելագույնը կազմել է 1,5 մլն դրամ»:

ՊԵԿ նախագահը կրկին հավաստիացրեց, որ այդ տեղեկատվությունը սուտ է, այդպիսի պարգևատրումներ չկան, իսկ ինչ վերաբերում է պարգևատրումների իրական չափին, ասաց, որ անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենք կա, որը հաշվի առնելով` կարող է հրապարակել միայն իրեն վերաբերող տեղեկատվությունը, որը պատրաստվում է հրապարակել իր տարեկան հաշվետվության մեջ:

«Ինձանից մինչև տեսուչ ու հավաքարար բոլորը պարգևատրվել են: Արձակուրդային վճարը վճարելիս կա նաև հավելավճար: Այն, ինչ կատարվել է, հաշվարկվել է, վճարվել է, բացառապես օրենսդրության շրջանակներում է եղել, ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է և ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի, որովհետև այստեղ ավելի մեծ են կոռուպցիայի և կաշառակերության ռիսկերը: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակը համարժեք, արժանապատիվ և մոտիվացիոն համակարգեր ստեղծելն է»,- ասաց նա:

Անանյանը վստահեցրեց` բոլորը ստանում են ադեկվատ, իրենց մասնակցության, իրենց ստեղծած արժեքին համապատասխան պարգևատրումներ, դա չափվում է կոլեգիալ, սակայն կա դրա մեջ նաև սուբյեկտիվիզմ` ելնելով նրանից, որ ինքը ղեկավարում է այդ կառույցը:

Լրագրողները հետաքրքրվեցին` եթե մեծ չափով պարգևներ, հավելավճարներ չստանան, իրենք կոռուպցիայի մա՞ս են կազմելու:

«Ես չասացի, որ դա միակ գործիքակազմն է, սա կարևորագույն գործիքակազմ է, այստեղ մարդկային անձնական արժեքային համակարգերի հետ պիտի համադրվի այդ ամենը, եթե մենք հայրենասիրության սերմեր ենք ցանում մեր հասարակության մեջ և մարդկային արժեքներ ենք ուզում պրոպագանդենք, որ մարդիկ լինեն հայրենասեր, ունենան բարձր արժեքային համակարգ, և դրանով սահմանափակվում ենք, մենք երկար ճանապարհ չենք գնա»,- ասաց Անանյանը:

Նա նաև մեջբերեց մի հումորային արտահայտություն` «շատ հայրենասերը վերջերս պարզեց, որ այլևս չի ձգում»:

ՊԵԿ նախագահի խոսքով` հայրենասիրությունը, արժեքային համակարգերը, ադեկվատ վարձատրությունը կաշառակերության դեմ պայքարի անկյունաքարն է: Նրան հարց ուղղվեց` չի՞ պատրաստվում դատի տալ այն լրատվամիջոցին, որը հրապարակել է ՊԵԿ-ում պարգևատրումներ ստացած անձանց անուններն ու պարգևների չափերը՝ հաշվի առնելով, որ հրապարակումը օրենքի խախտում է:

«Մամուլին դատի տալը լավ չէ»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

BACK_TO_TOP