11:39 25.01.2019
ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների քննությամբ զբաղվող հատուկ զեկուցող Ագնես Կալամարդը հատուկ խումբ է ձևավորելու, որը զբաղվելու է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետաքննությամբ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ինքը՝ Կալամարդը։
Նրան միանալու է ևս երեք հետաքննող, որոնց անուններն առայժմ հրապարակման ենթակա չեն։ Թուրքական կողմն արդեն տվել է համաձայնություն ու շահագրգռված է նոր հետաքննության հարցում, քանի որ դա տարածաշրջանային մրցակից Սաուդյան Արաբիայի վրա ճնշման ևս մեկ միջոց է։ Իսկ Սաուդյան Արաբիան առայժմ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել այս նոր հետաքննության կապակցությամբ։
Սպանությունից որոշ ժամանակ անց արաբական կողմում ընդունել էին, որ սպանությունը կատարվել է հյուպատոսարանում, ու հայտնել էին, որ պատասխանատվության են ենթարկել տասնյակից ավելի մարդկանց։ Սակայն կասկած կա, որ ոչ բոլոր մեղավորներներն են պատժվել։
Տարածված կարծիքի համաձայն՝ սպանության պատվերը եկել է սաուդցի թագաժառանգից, քանի որ հենց նրան էր ուղղված Խաշըգջիի քննադատությունը։
10:00 24.05.2025
Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄԲրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...
09:39 24.05.2025
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցություններըՀռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...
09:10 24.05.2025
Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքականԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...
08:30 24.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...