13:50 26.01.2019
21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և մեծամտությունը: «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքականության մեջ շատ չե՞ն դեմագոգիան և ցինիզմը:
«Առհասարակ, 21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և նաև մեծամտությունը: Եվ այս 3 ձևաչափերի մեջ, եթե մարդը կարողանում է զետեղել իր սեփականը, իր ուրույնը, նա հաղթահարում է նաև այն բոլոր ձեր (խմբ. նկատի ունի հաղորդավարին) կողմից առաջադրված խնդրահարույց երևույթները, որոնք, բնականաբար, հնարավոր է՝ վերապահված լինեն նաև այս կամ այն անձին կամ հանարության մի հատվածին, բայց դրանք հաղթահարելի են, վստահեցնում եմ ձեզ: Հարկավոր է կրկին ունենալ հավատք և ամեն օր աշխատել»,- ասել է պատգամավորը:
Հաղորդավարի դիտարկմանը, թե ասելով՝ նոր Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այստեղ չկա՞ երեսպաշտություն, պատգամավորն այսպես է արձագանքել.
«Ես չեմ կարող ասել, որ այդտեղ երեսպաշտություն կա, որովհետև իրականում այն գործընթացը, որ մեկնարկել է 2018 թվականի ապրիլից, աննախադեպ երևույթներ է բերել քաղաքական թատերաբեմ և այդ երևույթներից շատ-շատերն ավարտվել են հաջողությամբ: Մեծագույն արժեքներից մեկը, որը կարելի է նշել, որը բնորոշում է պետության՝ ժողովդրավար կամ ոչ ժողովրդավար հանգամանքը, ընտրություններն են: Առնվազն վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ունեցել ենք երեք նմանատիպ ընտրություններ՝ քաղաքապետի ընտրությունը, ՏԻՄ ընտրություննները և, ի վերջո, ամենափառապանծ Ազգային ժողովի ընտրությունները, որոնք անգամ անվանվեցին «ձանձրալի ընտրություններ», քանի որ չկար ինտրիգ»,- ասել է պատգամավորը:
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...