«Երբ որ մենք թատրոն ունեինք, դուք… »-ը հիմա չի աշխատում. ՀՀ նախագահն՝ անելիքների և կառավարության ծրագրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

«Երբ որ մենք թատրոն ունեինք, դուք… »-ը հիմա չի աշխատում. ՀՀ նախագահն՝ անելիքների և կառավարության ծրագրի մասին

16:30 28.01.2019

Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև կառավարության կառուցվածքից ու հետագա ծրագրերից.

«Թե ինչպիսին պետք է լինի կառավարության կառուցվածքը, դա վարչապետի և կառավարության գործն է: Նույն գործը կարելի է անել 10 հոգով, կարելի է անել 20 հոգով: Կարելի է անել 10 կամ 20 նախարարությամբ: Ես վստահ եմ, որ մեր վարչապետը մտածում է, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի իր կառավարությունը»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ եթե իրենցից խորհուրդ հարցնենք, ինքն իր խորհուրդը կտա:

«Ես իմ անձնական փորձառությունն ունեմ տարբեր երկրների կառավարությունների և սրանից 23 տարի առաջ, երբ որ վարչապետ էի: Իմ պատկերացումներն ունեմ, բայց մի բան հստակ է, որ լուծումը միայն կառուցվածքային չի լինելու, այլ՝ ըստ էության: Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ մեր բանակը վաղը, մյուս օրը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, հաճախ անհասանելի, բայց մենք հնարավորություն ունենք դրա մի մեծ մասն ինքներս ստեղծել: Ոչ միայն չգնել, այլև վաճառել, և մի տեղից պետք է սկսել: Սա այն դեպքը չէ, որ մեծամտությունից, ոչ իրական գնահատականից էն կողմ պետք է գնանք: Այսինքն՝ էստեղ չի աշխատում՝ «երբ որ մենք թատրոն ունեինք, դուք… » , չի աշխատում, դա մեծամտություն է:  Պետք է նայենք այսօրվա աշխարհին, տեսնենք՝ ով ինչ ունի և սովորենք իրենցից լավագույն օրինակները: Համոզենք, բերենք համատեղ աշխատենք: Սա ժամանակ է պահանջում, որպեսզի մենք կարողանանք հասնել աշխարհի բարձրագույն մակարդակներին, մանավանդ՝ անելու ենք դա մինիմալ փողով, բայց հնարավոր է»,- ասել է ՀՀ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP