18:40 28.01.2019
Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում 2017-ին իրականացված գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալի հետևանքով երեկ զրկվել է սպառազինություն արտահանելու թույլտվությունից, ինչը նշանակում է, որ նրա արտոնագրով Ադրբեջանում նույն ԱԹՍ-ների արտադրությունը նույնպես պետք է դադարեցվի։
Իսրայելական նույն ընկերությունն էր, որ նախորդ տարվա ամռանը միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։
Oգոստոսին, դեպքի հետ կապված, Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին» (Ադրբեջանի անունը չէր հիշատակվում, բայց առանց դրա էլ պարզ էր, թե որ երկիրն է գնորդը)։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։
Ավելի ուշ Իսրայելի իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել ընկերության այս գործողությունների վերաբերյալ, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել էր։ Արդեն այն ժամանակ կային ենթադրություններ, որ հայկական դիրքերի վրա հարձակումների վերաբերյալ հենց Aeronautics ընկերության մրցակիցներն էին տեղեկություններ տարածել, որպեսզի դժվար դրության մեջ գցեն նրան ու հանեն Ադրբեջանին զենք ծախելու մրցակցությունից։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ իսրայելական ընկերություններից մեկը փորձում է գնել-կլանել այս ընկերությունը։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...