Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի. վարչապետի շնորհավորական ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի. վարչապետի շնորհավորական ուղերձը

20:02 28.01.2019

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար,

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,

Պետական այրեր,

Հոգևոր հայրեր,

Հարգելի հյուրեր,

Հնդկական հազարամյա հանելուկը հարցնում է. ի՞նչն է, որ չես նկատում, քանի դեռ այն չի հեռացել: Պատասխանը հետևյալն է. առողջությունը: Եվ ասացվածքի իմաստն այն է, որ առողջությունդ պետք է պինդ պահես, որովհետև եթե մեկնեց՝ այլևս ետ բերել չես կարող:

Հույս ունեմ չմտածեցիք, թե թղթերը խառնել եմ, և կարդում եմ առողջապահության աշխատողի օրվան նվիրված ելույթի տեքստը: Ի՞նչ կապ ունի ուրեմն այս ասացվածքը Հայոց բանակի 27-րդ տարեդարձի հետ:

Կապն այն է, որ անվտանգությունն առողջության նման է. քանի կա, այն երբեմն ընդունվում է որպես ինքնին հասկանալի և ինքնին ենթադրվող մի ինչ-որ բան: Եվ այսօր՝ բանակի տարեդարձի այս հանդիսավոր օրը, կարծում եմ արժե ևս մեկ անգամ արձանագրել, որ այն անվտանգությունը, որ մենք ունենք՝ երկնքից ընկած խնձոր չէ, այլ մի իրողություն, որ ձեռք է բերվել մեր բյուրավոր ազատամարտիկների, խորհրդային բանակում կարիերան ընդհատած և Հայոց հայրենիքի պաշտպանությանը նվիրված սպաների, նորանկախ պետության առաջին զինվոր ու սպա դարձած առաջամարտիկների կյանքի, առողջության, երբեմն բարեկեցության ու ապագայի գնով: Եվ եթե առողջությունը մեզ բնույթունն է տալիս, մեր անվտանգության, տվյալ դեպքում արտաքին անվտանգության ապահովողը մեր զինված ուժերն են, մեր բանակը:

Ի՞նչ է նշանակում Հայոց բանակ. դա նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող՝ ժամկետային, պայմանագրային զինծառայողներ ու սպաներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ:

Ի՞նչ է Հայոց բանակը. դա մի քանի հազար մետր բարձրության վրա գտնվող՝ ամիսներով թիկունքից կտրված ձյունածածկ լեռնային մարտական դիրքեր են, մյուս կողմից՝ դա հարթավայրային մարտական դիրքեր են, որտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 աստիճանը և զինվորներ, սպաներ, ովքեր երբեք ետ, այսինքն՝ դեպի թիկունք չեն նայում, այլ նայում են առաջ:

Ի՞նչ է Հայոց բանակը. դա հրամանատարական, շտաբային, թիկունքային, հետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք է, որը չի կարող դադարել ոչ մի վայրկյան, ինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած ես, թե արթուն:

Մեր զինված ուժերը, մեր Ազգային բանակն ահա, մեր երկրի շնչառությունն է, որը չի դադարում ոչ մի վայրկյան՝ անկախ նրանից քնա՞ծ է մեր երկիրը, թե արթուն, և շատ հաճախ մեր բանակի ներկայությունը մեր առօրյա կյանքում, յուրաքանչյուր գյուղի, քաղաքի, յուրաքանչյուր տան մեջ մենք չենք նկատում, ինչպես չենք նկատում մեր շնչառությունը: Եվ այսօր Հայոց փառապանծ բանակի ծննդյան 27-րդ տարեդարձն է, և մենք այսօր այստեղ հավաքվել ենք առաջին հերթին մեր խոնարհումը բերելու մեր բոլոր նահատակներին, մեր բոլոր ազատամարտիկներին, սպաներին, զինվորներին, ում զոհողության վրա է կառուցվել մեր պետությունն է ու անկախությունը, մեր բանակն ու անվտանգությունը, մեր գնահատանքի տուրքը տալու մեր բոլոր զինվորներին, սպաներին և գեներալներին, ովքեր ազնիվ ծառայել են և ծառայում են Հայոց բանակին:

Մենք հավաքվել ենք մեր հարգանքի խոսքը բարձրաձայնելու բոլոր այն ծնողներին ու կանանց, ովքեր անխոնջ կրում են զինվորական զավակ կամ ամուսին ունենալու անհանգիստ հպարտությունը:

Մենք այսօր հավաքվել ենք վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիների, մեր հերոսների ու նահատակների, մեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ. մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, փա՛ռք Հայոց հաղթանակած բանակին:

Շնորհավոր Հայոց բանակի 27-րդ տարեդարձը: Շնորհակալ եմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP