16:05 25.10.2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Միքայել Սիլվեստրը կարծում է, որ Մեսութ Օզիլի համար ակումբում տեղ չկա, քանի որ «կարմիր սատանաներն» արդեն այդ դիրքում ցանկանում են տեսնել Հենրիխ Մխիթարյանին և Խուան Մատային: Այս մասին հայտնում է The Sport Review-ն:
«Արսենալի» կիսապաշտպանը վերջին շաբաթներին դիտարկում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը: 29-ամյա ֆուտբոլիստի՝ «Արսենալից» հեռանալու մտադրությունը կապվում էր The Emiratеs-ի հետ մեկ տարվա պայմանագրի ժամկետը լրանալու հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին և «Արսենալի» ներկայիս պաշտպանը համոզված չէ, որ Օզիլը հեշտությամբ տեղ կզբաղեցնի «Օլդ Թրաֆֆորդում» այն բանից հետո, երբ միացավ Պրեմիեր լիգայի իրենց հակառակորդներին:
«Եթե դասակարգելու լինենք խաղացողներին, ապա ես նրան կդնեի Մխիթարյանի և Մատայի կողքին: Այսպիսով, արդեն կա նրա մակարդակի երկու խաղացող: Ի՞նչ կարիք կա պայմանագիր ստորագրել մեկ ուրիշի հետ և կուտակել միանման խաղացողներ»,- beIN Sports-ի հետ զրույցում ասել է Սիլվեստրը:
Օզիլը խոշոր հաջողություն է բերել «Արսենալին» կիրակի օրը «Էվերթոնի» հետ խաղում, որտեղ զինագործները հաղթեցին 5-2 հաշվով:
«Արսենալը» ներկայումս հինգերորդ տեղն է զբաղեցնում Պրեմիեր լիգայի աղյուսակում և տիտղոսի համար մրցավազքում 9 միավորով հետ է մնում «Մանչեսթեր Յունայթեդից»:
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին21:34 09.05.2025
Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտինOpta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...
20:39 09.05.2025
Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...
20:16 09.05.2025
ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբՄայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...
19:53 09.05.2025
«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցելՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...