00:09 31.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը խոսել է Արցախի բանակցությունների շուրջ խոսակցությունների ակտիվացման պատճառների մասին:
«Պատճառների համախումբը նոր կառավարությունն է, նոր իշխանությունները: Նրանք փորձում են հասկանալ բանակցային գործընթացի նրբությունները: Միանշանակ նրանք պետք է հանդիպեն, խոսեն, հասկանան: Արցախյան հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր թեմաներից է»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքերով՝ հայկական պետականության անվտանգությունն անհնարին է առանց Արցախի միջազգային ճանաչման, իսկ հետագայում՝ Հայաստանի կազմի մեջ մտնելու գործընթացների:
Արամ Աբրահամյանը հարց ուղղեց ազատագրված 7 շրջանների մասին և մեջբերեց տարիներ առաջ հնչած միտքը, թե այդ տարածքներն ազատագրվում էին այն նպատակով, որ հետագայում զիջեն՝ ապահովելով Արցախի անկախությունը:
«Այլ ժամանակաշրջան էր, այլ իրավիճակ: Այսօր գործ ունենք մի պետության հետ, որը բոլոր հայերին՝ անկախ քաղաքացիությունից կամ հպատակությունից, թշնամի է հայտարարում, հայկական ազգանունով մարդը չի կարող մուտք գործել Ադրբեջան, պարբերաբար իրականացվում են դիվերսիաներ, սահմանային գյուղերում կրակոցներ են հնչում, մարդիկ են զոհվում: Այսօր, երբ շատ բան է փոխվել, պետք չէ խոսել 90-ականների լեզվով: Այսօր հարևան պետությունից մենք չենք կարող ունենալ բացարձակապես ոչ մի երաշխիք, օրինակ, եթե լինեն որոշակի զիջումներ, ապա կլինի Արցախի անկախության և անվտանգության երաշխիք: Ո՞վ պետք է երաշխավորի, դա է գլխավոր հարցը»,-ասաց Գալստյանը:
Նա նշեց, որ ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը տեսնում այդ երաշխիքների կատարումը:
«Ադրբեջանն ամբողջ աշխարհին համոզում է, ասեմ, որ բավականին լավ է ստացվում դա նրա մոտ, որ Արցախի կարգավիճակի մասին կխոսի միայն այն դեպքում, երբ «վերադարձվեն» տարածքները: Նրանց համար այդ 7 տարածքները ոչ մի կապ չունեն այն քննարկման հետ, որը վերաբերում է Արցախի կարգավիճակին»,- ասաց նա:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...