Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես ԵՄ և ԵԱՏՄ շուկաները կապող տնտեսական կամուրջ. վարչապետի ելույթը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+29.09 oC

Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես ԵՄ և ԵԱՏՄ շուկաները կապող տնտեսական կամուրջ. վարչապետի ելույթը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում

13:20 01.02.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը Բեռլինից հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ: Հենց հիմնադրամ այցով են մեկնարկում վարչապետի այսօրվա հանդիպումները: Վարչապետին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը գերմանացի հայտնի պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերի գաղափարների և սկզբունքների տարածումն է: Ազատության, արդարության և համերաշխության սկզբունքներն են ընկած Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գործունեության հիմքում, Փաշինյանն այն դիտարկում է որպես խորհրդանշական ու կարևոր իրադարձություն:

«Խորհրդանշական է, քանի որ ինչպես յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ևս ժողովրդավարական վերափոխում է ապրում»,- իր խոսքում ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով՝ անցած տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ՝ մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ:

«Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը այլևս վտանգված չէ»,- ասաց վարչապետը:

Վարչապետ Փաշինյանի խոսքերով՝ այսօր Հայաստանի կառավարությունն աննախադեպ լեգիտիմության և հանրային վստահության քվե ունի: Ըստ նրա՝ վերջին հարցումներից մեկի համաձայն` մեր հասարակության ավելի քան 70%-ը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ: Մի կողմից, ասում է Փաշինյանը, այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, և այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից՝ հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումները ամրապնդելու և մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար:

Հայաստանի ղեկավարը կարծում է, որ վերափոխման գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը: Այլ կերպ ասած, պետք է տնտեսական հեղափոխություն կատարել: Ինչպե՞ս:

«Պատասխանը թեև պարզ է, բայց ոչ դյուրին: Հիմնական նախադրյալներից մեկը մեր ժողովրդի գործարար և մտավոր ներուժի ազատ և անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Մենք ընդունել ենք և արդեն սկսել իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ»,- հավելեց նա:

Փաշինյանն առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական և քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու և անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ արվող քայլերը: Ասաց՝ այդ քայլերի իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար զարգացվում է մեր տնտեսական և քաղաքական ինստիտուտները:

Նրա խոսքերով՝ կառուցակարգերի փոփոխումը դժվար գործընթաց է ցանկացած կառավարության և հասարակության համար: Այն պահանջում է նշանակալի ռեսուրսներ, ինչպես ֆինանսական, այնպես էլ մտավոր: Հայաստանը վճռական է՝ առաջ շարժվելու այս ճանապարհով, վստահեցնում է վարչապետն ու արձանագրում՝ ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, մենք ևս կարիք ունենք լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար:

Հայաստանի համար Էներգետիկ անվտանգությունը մեկ այլ խնդիր է: Փաշինյանի խոսքերով՝  անցյալի ժառանգությունը հանգեցրել է ոչ բարեկամական անվտանգության միջավայրի, որը կարող է վերաճել գոյապահպանական սպառնալիքի: Այս առումով Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի կառավարության բարեփոխումների օրակարգի համար:

«Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով: Մենք դա անելու ենք՝ անկախ դժվարություններից և հանգամանքներից: Այդուամենայնիվ, ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել և ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները»,- նշեց նա::

Միևնույն ժամանակ,  Հայաստանը ցանկանում է խորացնել իր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: Գերմանիան վարչսպետը համարում է մեր հիմնական դոնորներից և հիմնական առևտրային գործընկերներից: Ի վերջո, Հայաստանը համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը:

Նրա խոսքերով՝ ներկայումս ընթացող կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, մենք ունենք մի քանի այլ առավելություններ ևս:

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք առ 180 միլիոնանոց շուկա և  աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի անխափան և անխոչընդոտ գործողություն: Միևնույն ժամանակ, մենք ունենք GSP+ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ, որը շատ շուտով կլրացվի CEPA-ով: Սա մեր հիմնական համեմատական առավելություններից մեկն է. Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես Եվրամիության և Եվրասիական միության շուկաները կապող տնտեսական կամուրջ»,- հավելեց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետո

22:49 14.07.2025

Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետո

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: «Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram […] ...

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

22:25 14.07.2025

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

22:19 14.07.2025

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

22:14 14.07.2025

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

ԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...

SHANTNEWS

22:00 14.07.2025

SHANTNEWS

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

21:44 14.07.2025

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:   ...

BACK_TO_TOP