Հայ գործարարը Վոլգոդոնսկում Էյֆելյան և Պիզայի աշտարակներ է կառուցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

Հայ գործարարը Վոլգոդոնսկում Էյֆելյան և Պիզայի աշտարակներ է կառուցել

22:51 01.02.2019

Վոլոգդայի շինկազմակերպություններից մեկի ղեկավար, հայազգի Ատոմ Գրիգորյանը, քաղաքից մոտ 60 կիլոմետր հեռավորությամբ կառուցել է աշխարհի ամենահայտնի տեսարժան շինություններից մի քանիսը` Պիզայի, Էյֆելյան և Օստանկինոյի աշտարակները: Այս մտահղացումը ծնվեց այն բանից հետո, երբ  Գրիգորյանն իր տան բակում Արարատ լեռան փոքր կրկնօրինակը պատրաստեց: Այնուհետ քաղաքից հեռու նա մեկ հեկտար տարածք վարձակալեց, գնեց մետաղի ջարդոն և կառուցեց Էյֆելյան աշտարակի 18․5 մետրանոց կրկնօրինակը:

«Մի քանի տոննա մետաղի ջարդոն գնեցի, մտածեցի, որ կարելի է Էյֆելյան աշտարակը կառուցել: Կնոջս այս միտքը դուր եկավ: Հետո արդեն մենք այդ աշտարակի տակ համբուրվում էինք ու լուսանկարվում»,- ասել է գործարարը տեղի լրատվամիջոցներից մեկին:

Այսքանով, սակայն, Գրիգորյանը չբավարարվեց: Կառուցեց նաև Պիզայի աշտարակի 7 մետրանոց կրկնօրինակը՝ պահպանելով հայտնի շինության շեղման ճիշտ չափը՝ 3 աստիճանը: Դրանից հետո Օստանկինոյի աշտարակը կառուցեց: Սա ամենաբարձրն է, ունի 20 մետր բարձրություն: Հետաքրքիր է նաև, որ Գրիգորյանը բոլոր նախագծերն ինքնուրույն է կազմել:  Հիմա գործարարը ծրագրում է կառուցել նաև լոնդոնյան հայտնի Բիգ Բենը և Դուբայի «Բուրջ Խալիֆա» աշտարակը, ապա՝ զբոսայգի ու Նոյան Տապանի տեսքով հյուրանոց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP