Պետական վերահսկողական ծառայությունում 2018թ. խրախուսումների գումարը կազմել է 46.038.7 հազ. դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Պետական վերահսկողական ծառայությունում 2018թ. խրախուսումների գումարը կազմել է 46.038.7 հազ. դրամ

11:22 04.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տվյալներ է հրապարակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին: Ըստ այդմ` ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.

Ծառայության ղեկավար – 565.450 ՀՀ դրամ
Ծառայության ղեկավարի տեղակալ – 398.777 ՀՀ դրամ
Ծառայության ղեկավարի խորհրդական – 224.845 ՀՀ դրամ
Ծառայության ղեկավարի օգնական – 213.353 ՀՀ դրամ
Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144.402 ՀՀ դրամ
Գլխավոր քարտուղար – 336.989 ՀՀ դրամ
Վարչության պետ – 229.967 ՀՀ դրամ
Վարչության պետի տեղակալ – 190.238 ՀՀ դրամ
Վարչության գլխավոր մասնագետ – 165.644 ՀՀ դրամ
Վարչության առաջատար մասնագետ – 115.545 ՀՀ դրամ
Բաժնի պետ – 197.315 ՀՀ դրամ
Բաժնի պետի տեղակալ – 154.055 ՀՀ դրամ
Բաժնի գլխավոր մասնագետ – 149.787 ՀՀ դրամ
Բաժնի առաջատար մասնագետ – 95.577 ՀՀ դրամ
Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131.761 ՀՀ դրամ
Տեխնիկական սպասարկողներ – 69.416 ՀՀ դրամ:

*(Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը) 2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգևատրումները տրամադրվել են եռամսյակային կտրվածքով մեկ պաշտոնային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով)՝ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաև տարեվերջյան խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով: Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3- րդ կետը:

2018թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46.038.7 հազ. դրամ, որը բաշխվել է ընդամենը 112 աշխատակիցների միջև:

Հ.Գ. Կազմավորման օրվանից մինչ օրս Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա ընդհանուր վերկանգնվել է 827.055.0 հազ. դրամ գումար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը

17:46 07.07.2025

Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը

Այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։ Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ […] ...

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

17:38 07.07.2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

17:33 07.07.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

17:25 07.07.2025

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

17:16 07.07.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

17:10 07.07.2025

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...

BACK_TO_TOP