Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

14:40 06.02.2019

Փետրվարի 5-ին Մարզահամերգային համալիր է այցելել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Կարեն Ղազարյանին: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից:

Կոմիտեի նախագահը Համալիրի աշխատակիցներին պարզաբանել է հունվարի 30-ին անցկացված մրցույթի մանրամասները, փաստել, որ մեծ հետաքրքրություն է եղել մրցույթի նկատմամբ, մինչ վերջին օրը թեկնածուներ են գրանցվել, լուրջ մրցակցություն է եղել 20 հոգու մեջ, եղել են արժանավոր թեկնածուներ, հաղթել է հանձնաժողովի կողմից ամենաբարձր միավորներ ստացած թեկնածուն:

«Սա շատ կարևոր քայլ է, մենք՝ բոլորս, սկսած քաղաքական ղեկավարներից, պիտի ամեն ինչ անենք, որ կայանա մրցույթների ինստիտուտը և որ մարդիկ հասկանան, որ լավագույն տարբերակը մրցույթն է և հավակնորդներն էլ համոզվեն, որ պիտի պատրաստված լինեն և ոչինչ այս դեպքում չի կարող խանգարել ընտրությանը»,- ասել է Նարեկ Բաբայանը, պարզաբանել, որ Կարեն Ղազարյանը համոզիչ ծրագրով է ներկայացել, իր ծրագրով և ստացած գնահատականներով ամենահամոզիչն է եղել հանձնաժողովի համար։

Կոմիտեի նախագահը աշխատակազմին հորդորել է աշխատանքը շարունակել նույն սրտացավությամբ, ասել, որ վստահությամբ, համատեղ աշխատանքով կկարողանան լուծել Համալիրի խնդիրները, վերականգնել կառույցի կենսունակությունը, լիարժեք օգտագործել բոլոր հնարավորություններն ու նոր շունչ հաղորդել։ Նաև վստահեցրել, որ կոմիտեն բաց է բոլոր առաջարկների, քննադատությունների համար.

«Պատրաստ եմ լսել յուրաքանչյուրին. մենք պետք է համատեղ համակարգված աշխատանք տանենք գիտակցությամբ, որ խնդիրները շատ-շատ են և ամեն անգամ նոր շերտեր են բացվում: Մյուս կողմից դրանց լուծումը բարդ է ռեսուրսային առումով: Բայց մենք պիտի երազանք ունենանք, պիտի ամեն ինչ անենք այն իրականություն դարձնելու համար: Երկրում տեղի ունեցած փոփոխություններն այն հիմքն ու հնարավորությունն են, որ թույլ կտան իրագործել մեր երազանքը։ Մենք պիտի օգտվենք հնարավորությունից»։

ՄՀՀ տնօրեն Կարեն Ղազարյանը փաստել է, որ իսկապես անելիքներն ու ծրագրերը շատ են, սակայն վստահ է, որ ցանկացած բան կարելի է անել թիմով.

«մեծ գործ ունենք անելու, պետք է կարողանանք այնպիսի մթնոլորտ ապահովել այստեղ, որ Համալիրը ոչ միայն սիմվոլ լինի, այլև դառնա երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրելի վայրը: Այստեղ պետք է լավ համերգներ լինեն, հետաքրքիր միջոցառումներ: Մեզ օրուգիշեր աշխատանք է սպասում, իմանանք՝ սա էլ երկիրը փոխելու մեր բաժինն է, մեր գործով պիտի ապացուցենք, որ կարող ենք ունենալ Հայրենիք, որտեղ կուզենք ապրեն մեր երեխաները: Իմ ծրագրերը կլրացնեմ ձեր առաջարկներով, որ նոր ոճով աշխատենք և արդյունք տանք»:

Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ կանոնադրական փոփոխությամբ հնարավորություն կընձեռվի ՄՀՀ կառավարման խորհրդի կազմն ընդլայնել և 5 հոգու փոխարեն ընդգրկել 15 մարդու, վստահությամբ, որ խորհուրդը չի լինի ձևական, այլ գործնական աջակցություն կցուցաբերի ծրագրերի առաջխաղացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP