16:04 06.02.2019
ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո SHANTNEWS.am-ին հարցազրույց է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ ևս տեղի էր ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում, ինչպես հայտնի է, քննարկվել է միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերը: Տեղեկությունների համաձայն` նիստն անցել է բավական լարված մթնոլորտում:
Հարցին` ի՞նչն է եղել պատճառը, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց.
«Մարդկանց թվում է, թե ԱԺ նիստերը պետք է անցնեն մենաստանի, կուսանոցի նման համապարփակ լռությամբ, բնականաբար, մեծամասնությունն ունի իր տեսակետը, ընդդիմադիր քաղաքական ուժերս ունեինք մեր տեսակետը, և մենք գտնում էինք, որ բոլոր միջխորհրդարանական պատվիրակություններում ու վեհաժողովներում բոլոր քաղաքական ուժերը պիտի լինեն ներկայացված: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով կոնսենսուս չկայացավ, և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, որը համարում եմ շատ կարևոր հարթակ, ԲՀԿ-ն չունի ներկայացուցիչ, և Սևծովյան տնտեսական վեհաժողովում ԼՀԿ-ն չունի»:
Նրա վստահեցմամբ` ներկայացուցիչների պակասն ու ներքաղաքական դաշտում հակասությունները երբևէ չեն ազդել ու այսուհետ էլ չեն ազդելու արտաքին քաղաքական օրակարգի վրա:
«Մենք կփորձենք այս ֆորմատում, ինչը հաստատվեց մեծամասնության կողմից, առավելագույնս օպտիմալ աշխատել, որովհետև հստակ մեկ արձանագրում պետք է անենք: Մենք, անկախ երկրի ներսում ունեցած տարաձայնություններից, երկրից դուրս միշտ եղել ենք արտաքին քաղաքական օրակարգի պաշտպանը և երբևէ միմյանց հետ որևէ տարաձայնություն չի եղել: Այս առումով ճիշտ կլիներ` բոլոր քաղաքական ուժերից միջազգային կազմակերպություններում լինեին ներկայացուցիչներ»,- հավելեց պատգամավորը:
Ըստ նրա՝ «Իմ քայլը» պատրաստ էր որոշակի քվոտաներ զիջել, բայց կար ԱՊՀ և ՀԱՊԿ վեհաժողովներում քվոտաներ զիջելու խնդիր, ինչի հետևանքով կոնսենսուսի բացակայության պատճառով ընդունվել է նախնական որոշված տարբերակը, այսինքն՝ կազմերն ընտրվել են ըստ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի համամասնության:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկվող ռոտացիոն սկզբունքի կիրառմանը, Նաիրա Զոհրաբյանն այն անընդունելի է համարում` բացատրելով այսպես.
«Ես ռոտացիոն սկզբունքը համարում եմ անընդունելի, ինձ համար անհասկանալի է, որ պատգամավորն ասում է` 6 ամիս ժամանակ է պետք, որ ինքը ամբողջ վեհաժողովի խոհանոցը յուրացնի, մտնի աշխատանքի մեջ, և 6 ամիս հետո պիտի փոխվի, և նշանակվի այլ քաղաքական ուժ, իսկ դա բացարձակ անընդունելի մեթոդ է, որը փորձ արվեց կիրառել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և եղավ խիստ անարդյունավետ, այդ պատճառով դեմ եղավ»:
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...