10:45 08.02.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հանձնաժողովի նախագահին առաջարկել է քննարկումնների համար 2-3 րոպե սահմանափակումը հանել, թույլ տալ, որպեսզի քննարկումներն ավելի երկար տևեն:
«Սա մասնագիտական հանձնաժողով է: Ես հեռու եմ այն մտքից, որ որևէ մեկն այստեղ եկել է նրա համար, որ պարտադրված որոշումներ անցկացնի: Քանի որ մենք պետք է մեր հանձնաժողովների որոշումների համար բոլորս էլ մեր մասով կրենք պատասխանատվություն լիագումար նիստում, դրա համար ես պետք է ձեզ խնդրեմ: Իհարկե, ես նորից եմ ասում՝ չեմ ասում ամեն հարցի վերաբերյալ ով ինչ ուզենա՝ ազատ թեմայով շարադրություն հնչեցնի, բայց քննարկման մթնոլորտում պետք է անցնի»,- ասել է պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաձայնել է պատգամավորի հետ.
«Իրոք, հանձնաժողովի աշխատանքի ամենակարևոր գրավականը որակյալ օրենսդրական նախագծերի պատրաստումն է և լիագումարում ներկայացնելը: Այս տեսանկյունից մենք, սահմանելով խաղի որոշակի կանոններ, ամրագրելով որոշակի ժամկետներ, կարգեր, այդուհանդերձ, կփորձենք հնարավորինս ապահովել կարևոր ճկունությունը, որը թույլ կտա իրոք վերջնական որոշում կայացնել: Հուսով եմ՝ կոնսենսուսային մակարդակով, եթե ոչ, ապա՝ որոշումներ, որոնք կվայելեն հանձնաժողովների անդամների ճնշող մեծամասնության հավանությունը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
09:11 06.08.2025
Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկություններըՔաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...
09:00 06.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:54 06.08.2025
Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համարԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...