18:01 08.02.2019
Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ազգությամբ ադրբեջանցիների բողոքի ակցիան ավարտվել է, սակայն մասնակիցները դեռ չեն ցրվել: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` ցուցարարների թիվն ավելանում է: Նույն աղբյուրի հավաստմամբ` ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանից ավտոշարասյուններով բնակիչներ են ուղևորվել Թբիլիսի:
Նշենք, որ ադրբեջանցիների բողոքի ակցիայի պատճառը հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն էր: Առաջինը փաստին արձագանքել էր տեղական ադրբեջանական կայքերը, այնուհետև շղթայական ռեակցիայով արձագանքել էր նաև վրացական մամուլը:
Բողոքի պատճառն Ախալքալաքիի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն էր: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել էր միջոցառում՝ «Վրաստանի խորհրդարանի առջև՝ Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասնակից հայ սեպարատիստ Միքայել Ավագյանի պատվին տեղադրված արձանի դեմ բողոքի ակցիա» անվանումով:
Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը խորհրդատվական մարմնից պահանջել էր անհապաղ ապամոնտաժել Ավագյանի արձանը` վրաց-ադրբեջանական հարաբերությունները չսրելու համար` հիշեցնելով, որ Միքայել Ավագյանը` «որպես անջատողական», մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին`ընդդեմ Վրաստանի: Այս միտքը բազմիցս բարձրաձայնվել է նաև այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ: Ելույթ ունեցողների խոսքերով` Վրաստանի տարածքում երկու երկրների անջատողականի կիսանդրու գոյությունը կարող է բացասաբար է ազդել վրաց-ադրբեջանական բարեկամության վրա: Մասնավորապես, շեշտվել է այն հանգամանքը, որ արձանի բացմանը Բուղաշենում ներկա է եղել Ախալքալաքի քաղաքապետը, Վրաստանում ՀՀ դեսպանն ու Վրաստանի պատգամավոր:
Ադրբեջանական կողմի բուռն արձագանքի պատճառներից մեկն էլ այն է, որ հունվարի 20-ին` արձանի բացման օրը, Ադրբեջանում սգո օր էր: Բուղաշենի բնակիչները հայտարարել են, որ իրադարձությունները ժամանակի առումով պարզապես համընկել են:
«Մենք որևէ սադրիչ գործողություն չենք կատարել: Հուշարձանը տեղադրված է եղել 1995 թվականից: Մենք որոշեցինք մեր միջոցներով բարեկարգել հուշարձանի տարածքը և հին հուշարձանը»,- նշել են Բուղաշենի բնակիչները:
Միջադեպի կապակցությամբ պաշտոնական Բաքուն ԱԳՆ էր հրավիրել այդ երկրում Վրաստանի դեսպանին: Արձագանքել էր նաև Վրաստանի ԱԳՆ-ն` գրավոր մեկնաբանություն տալով Ադրբեջանի համապատասխան գերատեսչությանը:
«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է և չկան թեմաներ, որոնց շուրջ մենք չունենանք հաղորդակցություն, դա հաղորդակցության նորմալ ձև է և դրա շուրջ աժիոտաժն ավելորդ է»,- ասված էր Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Վրաստանի քաղաքական դաշտում համոզված են, որ միջադեպը Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում սեպ չի խրի: Ընդդիմությունն իր հերթին համոզմունք է հայտնել, որ միջէթնիկ հարաբերությունների սրմամբ շահագրգռված է երրորդ, մասնավորապես ռուսական կողմը, որը մշտապես աշխատում է այդ ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը:
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացվել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ինչից հետո ադրբեջանական և վրացական մամուլում, ինչպես նաև սոցցանցերում սկսեցին տարածվել հակասական տեղեկություններ Ավագյանի ինքնության մասին, իբրև վերջինս մասնակցել է Աբխազիայի պատերազմին ևս, եղել է Բաղրամյանի գումարտակի անդամ, ինչը չի համապատասխանում իրականությանը:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...