Թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

10:52 12.02.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54.239.165 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 25 դեպք, հաշվարկվել է 52.906.840 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (4 ցցաչոր բոխի, 2 ցցաչոր հաճարենի, 1 բոխի, 1 սոճենի, 3 հացենի) հաշվարկվել է 308.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բալենի, 1 բոխի) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով (6 կաղնի, 9 բոխի, 1 լորենի, 1 թխկի, 1 ընկուզենի, 3 տանձենի, 3 հացենի, 460 տարբեր տեսակի ծառ) հաշվարկվել է 51.272.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով (26.8 խմ թափուկ վառելափայտ, 4.04 խմ վառելափայտ, 700 պարկ փայտածուխ)` 987.840 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.4խմ) հաշվարկվել է 79.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (6 ցցաչոր բարդի, 6 սոճենի, որից 4-ը ցցաչոր) հաշվարկվել է 205.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ)` 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք, հաշվարկվել է 417.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Արմավիր՝ հայտնաբերված իրավախախտման 3 դեպքով առգրավվել է 53 հատ՝ 23.1 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպություն:

Տավուշ՝ հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով (առգրավվել է 129 հատ՝ 3.3 կգ բեղլու և մանրաձուկ, 6 հատ՝ 2.28 կգ սիգ տեսակի ձուկ), հաշվարկվել է 14.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 4 դեպքով (76 հատ՝ 25.6 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ) հաշվարկվել է 128.000 ՀՀ դրամի, 2 դեպքով (առգրավվել է 150 հատ՝ 55 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ275.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 8 հատ՝ 2.7 կգ սիգ տեսակի ձուկ, որից 1 փորձանմուշ ուղարկվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության։ Համապատասխան դրական եզրակացություն ստանալուց հետո ձկները հանձնվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 914.625 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝

Արագածոտն՝ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածները) հաշվարկվել է 143.925 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևան՝ «Սիս նատուրալ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը) հաշվարկվել է 770.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.319.020 ՀՀ դրամ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP