10:25 12.02.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ընդունելությանը.
«Ձերդ գերազանցություն,
Մեծարգո պարոն դեսպան,
Ողջունում եմ իմ բազմաթիվ գործընկերներին, կառավարության անդամներին, խորհրդարանի անդամներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և Իրանով զբաղվող և նրանով հետաքրքրվող, երկկողմ հարաբերություններում անմիջապես ներգրավված մեր բազմաթիվ գործընկերներին: Այս բազմամարդ ներկայությունն արտահայտում է այն վերաբերմունքը, որ Հայաստանն ունի մեր հարևանի և մեր մեծ բարեկամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ:
Ջերմորեն շնորհավորում եմ Իրանի բարեկամ ժողովրդին` Իսլամական հեղափոխության 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Գիտենք, թե ինչ մեծ կարևորություն և խորհուրդ ունի այս տոնը Իրանի բարեկամ ժողովրդի համար, և այս ընդունելությունն էլ մաս է կազմում այն մեծ տոնակատարությունների, որոնք այս օրերին կազմակերպվում են Իրանում և նրա սահմաններից դուրս։
Հայաստանն ու Իրանը տարածաշրջանի հնամենի և հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարևանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով: Դա նախևառաջ հարուստ համատեղ պատմությունն է, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջև, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ և այս կուռ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը:
Թեև նորօրյա միջպետական կապերն ընդամենը մի ակնթարթ են մեր երկու ժողովուրդների հինավուրց փոխհարաբերությունների շտեմարանում, սակայն, անկախությունը վերստին կերտած Հայաստանի համար դրանք բնորոշում են հաստատման ու կայացման մի կարևորագույն փուլ, որտեղ Իրանը հանդիսացել է մեր անփոխարինելի ուղեկիցը:
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, հատկապես այսօր, կարող է ի ցույց դրվել, որպես տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների միջև միջմշակութային երկխոսության ու համակեցության վառ օրինակ և խորհրդանիշ՝ տարբեր տարածաշրջաններում խաղաղության ու կայունության հաստատման համար:
Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական սերտ համագործակցությունը, մշակութային, գիտակրթական կապերը, մարդկանց միջև շփումները, փոխգործակցությունը շատ այլ ոլորտներում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ արձանագրելով փոխշահավետ համագործակցության նոր ձեռքբերումներ:
Պարո՛ն դեսպան,
Ուզում եմ նաև անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ Ձեր ներդրման համար մեր երկու ժողովուրդների, մեր երկու պետությունների միջև առավելություններն ամրապնդելու գործում: Այս տեսահոլովակը, որ դիտեցինք, մի կարճ պատմություն էր այն մեծ աշխատանքի մասին, որ Դուք Ձեր կողմից և մենք ու մեր գործընկերներն այստեղ, մեր դեսպանն Իրանում ներդնում ենք, որպեսզի էլ ավելի հարստացնենք այն, ինչ որ կառուցվել է դարերով: Մենք ունենք մեր պատասխանատվությունն այդ երկկողմ հարաբերություններն առավել հարստացնելու և խորացնելու համար:
Դուք արդեն նշեցիք այն հարուստ օրակարգը, որ մեր երկու երկրներն ունեն, և ես միայն վերահաստատում եմ այդ օրակարգը, այն նպատակները, որ մեր առջև դրված են, և որոնք մենք մտադիր ենք միասին իրականացնել:
Իրանի Իսլամական Հանրապետության այս կարևոր տոնի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Իրանի ժողովրդին, Իրանի բարձր ղեկավարությանը և կառավարությանը, դեսպանության աշխատակիցներին և անձամբ Ձեզ, պարո՛ն դեսպան՝ մաղթելով հարատև խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ»:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...