14:28 12.02.2019
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ կետում կառավարության ծրագրում գրված է, որ Հայաստանի կառավարության առաջին խնդիրը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Ստեփանակերտում հայտարարել է, որ որպես Հայաստանի վարչապետ կարող է բանակցություններին մասնակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ոչ Արցախի անունից։ Այս խոսքերը Փաշինյանը վերահաստատում է։
Երբ այս մասին խոսվում է, ըստ Փաշինյանի, ադրբեջանական կողմը առաջ է քաշում Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» բանակցություններին մասնակցելու գործոնը։ Բայց դա պետք է պարզաբանվի, որովհետև այդ համայնքը մշտապես էլ մասնակցում է բանակցություններին, քանի որ ընտրում է Ադրբեջանի նախագահ, մասնակցում է այդ երկրում անցկացվող ընտրություններին։
«Հետևաբար Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության վրա, Ադրբեջանը իր հերթին կպնդի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասնակցության վրա, մի շարք հարցեր է առաջացնում։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի գործող իշխանությունը հայտարարում է ի սկզբանե, որ ինքը չունի լիազորություն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին, ողջ Ադրբեջան պետությունը բանակցային գործընթացում։
Շատ կարևոր նրբություն է, ես ուզում եմ այս միտքը շատ մանրամասն պարզաբանել։ Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել, և Ադրբեջանի ղեկավարությունը ինքն է խոստովանում, որ ինքը լիազորված չէ ներկայացնել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», էստեղ հետևաբար հարց է ծագում՝ իսկ Ղարաբաղի գործող իշխանությունը արդյո՞ք լիազորված է ներկայացնել Ադրբեջանական հանրության մյուս հատվածներին։ Մասնավորապես, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը արդյո՞ք լիազորված է ներկայացնել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, որոշակի ռեգիոնների, թե՞ մենք պետք է ստուգենք այդ լիազորությունը։
Եվ հետևաբար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը և Ադրբեջանի ժողովրդին, ի՞ նչ մանդատով է այդ կառավարությունը ընդհանրապես մասնակցում բանակցությունների»,- ասաց Փաշինյանը։
Այս տեսանկյունից Փաշինյանն ասաց, որ Արցախը հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու մասին խոսակցությունները էական առաջընթաց են այդ բանակցություններում, և որ ինքը՝ Փաշինյանը, տեսնում է մեթոդներ ու ձևեր, թե ինչպես պետք է Արցախը մասնակցի բանակցային գործընթացին։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...