17:25 12.02.2019
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին. այս տարի էլ 20 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը:
Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական պատկեր: Այն կդառնա արժեքավոր գործիք՝ ներկայացնելով հայկական գրավոր ժառանգության աշխարհագրությունը, պատմությունն ու զարգացումը Հայաստանում և աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունն անգնահատելի է,- ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը,- Այս նոր նախագծով մենք կունենանք շատ օգտակար գործիք՝ ինտերակտիվ քարտեզ, որը հնարավորություն կտա առավել պատկերավոր ներկայացնել հայ գրչության կենտրոնները, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում: Արդի տեխնոլոգիական լուծումներն ամենաարդյունավետ միջոցն են՝ ներկայացնելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային մշակույթի գանձարանում»:
Ընդամենը մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ և տեսնել գրչության տասնյակ կենտրոնների զարգացումը: Առանձին պատուհանով կբացվեն գրչության կենտրոնների պատկերները և դրանց մասին մանրամասն տեղեկություններ՝ հակիրճ պատմությունը, աշխարհագրական դիրքը, վանական համալիրի ճարտարապետական բնութագիրը, թե որտեղ է գտնվել տվյալ կենտրոնը: Առանձին պատուհաններով կտրամադրվի նաև ինֆորմացիա ձեռագրերի մասին՝ վերնագիր, ժամանակաշրջան, գտնվելու վայր, գրչի և մանրանկարչի անուններ, վիճակագրական տվյալներ և այլն:
«Ուրախ ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը Մատենադարանի հետ, որտեղ հսկայական քանակության հայկական ձեռագրեր են պահվում: Այս ձեռագրերն են պատուհան բացում դեպի հայկական մտքի և Արևմտյան աշխարհի պատմություն: «Ավրորան» կարևորում է հայերի անցյալն ու ներկան համաշխարհային զարգացման համատեքստում ներկայացնելը: Այս նախագիծը ևս ծառայում է այդ գործին՝ բացի պահպանումից, հեշտացնելով դրանց բազմակողմանի ներկայացումը»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:
Այսպիսով, «Ավրորան» չորրորդ դրամաշնորհն է տրամադրում Մատենադարանին՝ հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: 2015 թվականի դրամաշնորհով ինստիտուտը հնարավորություն ստացավ ձեռք բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչև հիմա թվայնացվել են ավելի քանի 4560 ձեռագիր և հազվագյուտ արխիվային փաստաթուղթ:
2016-ին տրամադրված դրամաշնորհով Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Այցելելով տարբեր թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ նրանք ծանոթացան թանգարանային կառավարման նոր մոտեցումներին և յուրացրին հմտություններ, որոնք անհրաժեշտ են օտար լեզվով աշխատող զբոսավարներին:
2017-ի դրամաշնորհով Մատենադարանը կազմակերպել է 50-ից ավելի դասախոսություններ՝ հումանիտար և բանասիրական ուղղվածության, ինչպես նաև Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող թեմաներով՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, օտարալեզու գրավոր աղբյուրների ուսումնասիրություն, հայ թարգմանական ժառանգություն, ինչպես նաև ձեռագրերի (մանրանկարների), հնատիպ գրքերի, արխիվային նյութերի, վավերագրերի վերականգնում և պահպանում: Պատրաստվում է նաև գրքույկ Մատենադարանում աշխատող էքսկուրսավարների և գիտաշխատողների համար:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...