11:37 14.02.2019
Հայ ծրագրավորողները մասնակցում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փետրվարի 11-15-ն անցկացվող HIMSS19 Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) խոշորագույն միջազգային համաժողովին, որտեղ համաշխարհային առաջատար ընկերությունները ներկայացնում են առողջապահության ոլորտին վերաբերող տեխնոլոգիական նորությունները։ Համաժողովին մասնակցում են նորարարական մոտեցումներ և նոր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններ, առողջապահության, դեղագործության ոլորտների, աշխարհի հայտնի բժշկական համալսարանների ներկայացուցիչներ։
Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հիմնադիրներից «Sylex SARL» ընկերությունը համաժողովի ցուցահանդեսային հարթակում հանդես է գալիս առանձին տաղավարով՝ ներկայացնելով էլեկտրոնային առողջապահության ոլորտի իր նոր լուծումները, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ ախտորոշիչ որոշումներին աջակցող համակարգը։ Ընկերության հայ մասնագետների մշակած ռոբոտ-համակարգը կարող է կատարել թերապևտ-բժշկի օգնականի դեր և օգնել մասնագետ բժշկին առավելագույնս ճիշտ ախտորոշում կատարելու հարցում։
«HIMSS –ին մասնակցելը երկու նպատակ ունի՝ ներկայացնել քեզ և ծանոթանալ աշխարհում ոլորտում կատարվող նորարարություններին։ Որպես առողջապահության ոլորտում գործող ՏՏ ընկերություն, մենք հետևում ենք ոլորտի ընդհանուր զարգացումներին։ Մեր ինժեներները նույնպես ձգտում են նորին, ավելի բարձրին։ Մենք ամեն տարի HIMSS –ում եղել ենք որպես այցելու՝ նորարություններին ծանոթանալու համար։ Հպարտ ենք, որ այս տարի միջազգային այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք ենք, օրինակ, IBM-ը, Oracle Corporation-ը և այլն, ունենք մեր տաղավարը»,- ասում է «Sylex SARL» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։
Նա նշում է, որ ներկայումս ոլորտում բավականին մեծ հետաքրքրություն և պահանջարկ կա արհեստական բանականությամբ գործող համակարգերի նկատմամբ։ Ներկայացված համակարգը՝ թերապևտ-բժշկի ռոբոտ օգնականը, կարող է բժշկին օգնել արագ և ավելի ճշգրիտ ախտորոշում իրականացնել, խուսափել ավելորդ չափումներից ու հետազոտություններից, ինչպես նաև խնայել բժշկի ժամանակը, որը նա կարող է օգտագործել ուրիշ հիվանդներ ընդունելու համար։
«Համակարգը բժշկական հանրության համար է ստեղծված՝ որպես բժիշկների գործիք։ Երբ որ թեստավորման ընթացքում համոզվենք նրա բացարձակ արդյունավետության մեջ, արդեն կարող ենք վստահ առաջարկել օգտվել մեր «դոկտոր Լեքսի» ծառայություններից։ Իսկ առայժմ նախատեսում ենք այն փորձարկել համալսարանական շրջանակում․ հնարավորություն ստեղծել բժշկական համալսարանների ավարտական կուրսերի ուսանողների համար մրցել արհեստական բանականության պրոդուկտի հետ»,- նշում է «Sylex SARL» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բադալյանը։
Ընկերության ծրագրավորողների կողմից ռոբոտ-համակարգի մշակման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Դրանցում ներգրավվել են նաև բժիշկներ, օգտագործվել են հայտնի Merck կազմակերպության բժշկական հանրագիտարանները, PubMed-ի տեղեկատվական բազաները։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...