Հակոբ Արշակյանն ընդունել է ՌԴ դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Հակոբ Արշակյանն ընդունել է ՌԴ դեսպանին

12:55 14.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ գիտատեխնիկական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը բոլոր ժամանակներում էլ առաջատար դիրք է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և այժմ էլ ակնհայտ են ունեցած մեծ ներուժն ու զարգացման հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են նաև տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությանը՝ դրանում առանձնացնելով հատկապես երկաթուղային տրանսպորտի դերը։ Քննարկվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում երկուստեք շահավետ պայմաններով համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։
Նշվել է, որ առաջիկայում տեղի կունենա երկու երկրների տրանսպորտի ոլորտի մասնագետների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է հստակեցնել և կարգավորել փոխադրումների ընթացքում մեկանգամյա թույլտվությունների կարգավորման հարցը։
Նախարարը ողջունել է նաև Լարսի այլընտրանքային ցամաքային ճանապարհի շուրջ ընթացող բանակցությունները՝ նշելով, որ այդ ճանապարհի գործարկումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP