Հրդեհից հետո Սարատակի դպրոցում դասերը վերսկսվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Հրդեհից հետո Սարատակի դպրոցում դասերը վերսկսվել են

23:28 14.02.2019

Արթիկի  տարածաշրջանի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում երեք օր առաջ բռնկված հրդեհի պատճառով դասերը դադարեցվել են: Հրդեհից այրվել է մոտ 50 քմ տարածք, բայց հետևանքները երկհարկանի դպրոցում ավելի մեծ են: Շենքն ամբողջությամբ վնասվել է։ Այժմ դպրոցում մանկավարժների հետ նաև աշակերտներն ու նրանց ծնողները մաքրման աշխատանքներ են կատարում:

Պատերից մրոտված ու վնասված ծեփաշերտը գյուղի դպրոցի աշակերտներն ու մանկավարժները միասին են մաքրում։ Երեք օր առաջ բռնկված հրդեհի պատճառով այրվել է 50 քառակուսի մետր տարածք, բայց հետևանքները բոլոր դասասենյակներում ու միջանցքներում են, դպրոցական գույքը ևս վնասվել է։

Աշակերտներից ու մանկավարժներից բացի՝ ծնողների օգնությունն էլ էր տեղ հասել։ Մրոտված հատակն ու պատուհանները լվանալու,վնասված գույքը տեղափոխելու գործերը նրանց են բաժին հասել:

Սարատակ գյուղի դպրոցում հրդեհը բռնկվել էր երկուշաբթի օրը` լուսադեմին: Դպորցի պահակն էր տեսել ծուխը, որը տարածված է եղել միջանցքներով, ասում է ՝ հազիվ է դուրս եկել սենյակից ու փրկվել ծխահարվելուց։

«Սկզբից ծուխ էր, կրակը ներսն էր, ծխի միջից ես հազիվ հասա ապահովիչների մոտ ու ցած քաշեցի, էդ ժամանակ ներսի կողմից բոցը տվեց դուրս»,- պատմում է դպրոցի պահակ Արմեն Գրիգորյանը։

Հենց տնօրենի աշխատասենյակից էլ հրդեհը սկիզբ է առել, հետո հասել երկրորդ հարկ: Աշակերտների և ուսուցիչների անձնական գործերից բացի, այրվել է աշխատասենյակի գույքն ամբողջությամբ, այրվել են նույնիսկ չհրկիզվող պահարանում գտնվող կարևոր փաստաթղթերը։

Դպրոցի տնօրենը վստահ ասում է, որ աշխատանքային օրվա ավարտին ոչ մի էլեկտատեխնիկա միացրած չի թողել: Դիմացը շաբաթ -կիրակի օրերն են եղել, իսկ հրդեհի դեպքը գրանցվել է երկուշաբթի:

«Ուրբաթ օրը չվառվեց, շաբաթ օրը չվառվեց, կիրակի օրը չվառվեց, երկուշաբթի օրը նոր այրվե՞ց։ Եթե դիտավորություն էր իմ հանդեպ, չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի էր երեխաներին վատություն անել, կսպասենք ոստիկանության եզրակացությանը»,- ասել է դպրոցի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  հենց այս դպրոցում անցկացված տնօրենի ընտրությունից հետո դժգոհություններ ու բողոքներ եղան գյուղում, որից հետո մարզպետի որոշումով տնօրեն նշանակվեց Էդվարդ Գրիգորյանը, որը Սարատակից չէ, այլ Գյումրիից:

Դիտավորության, թե պատահականության հանգամանքներն ուսումնասիրվում են: Երկհարկանի դպրոցը 1971 թվականի կառույց է, որտեղ վերանորոգումներ չեն եղել, հոսանքալարերը հին են, դպրոցը ջեռուցվում է վառարաններով ՝ հեղուկ վառելիքով:

Չորրորդ օրն է՝ դպրոցում դասերը լիարժեք վերականգնված չեն: Հրդեհի հետևանքները հասցրել են վերացնել մասամբ՝ միայն երկրորդ հարկում: Մի քանի դասասենյակներում այսօրվանից դասերն սկսվել են: Դպրոցի առաջին հարկում մաքրման աշխատանքերը դեռ մի քանի օր կշարունակվեն, իսկ կոսմետիկ վերանորոգումների համար դպրոցին աջակցելու ցանկություն հայտնող անհատներ ու ընկերություններ արդեն կան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

BACK_TO_TOP