20:01 18.02.2019
Իսրայելական Aeronautics ընկերությունը, որի մասնագետները Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն, նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի համաձայն՝ 13 միլիոն դոլարի դիմաց անօդաչու թռչող սարքերը նորոգելու և սպասարկելու ծառայություններ է մատուցելու ադրբեջանական բանակին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։
Հավանական է, սակայն, որ այս գործարքը չի արտահայտում ամբողջ համագործակցությունը, և կան գաղտնի կատարվող մատակարարումներ։ Սա առաջին հայտնի պայմանագիրն է այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանեց ընկերության վրա դրված սահմանափակումները։
https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/406308506791660/
Միևնույն ժամանակ, սակայն, ուժի մեջ են մնում ընկերության կոնկրետ երեք աշխատակիցների՝ տնօրեն Ամոս Մաթանի, փոխտնօրեն Մեիր Ռիզմովիչի ու ևս մեկ չբացահայտված աշխատակցի վրա սահմանված պատժամիջոցները։ Կոնկրետ նրանք չեն կարողանա մասնակցել այդ արտահանումներին։
Սրա հետևանքով իսրայելական ընկերությունը, փաստորեն, կկարողանա առանց արգելքի Ադրբեջան արտահանել իր այն սարքերը, որոնց կարողությունները ցուցադրելու համար ընկերության ներկայացուցիչներն ադրբեջանցիների խնդրանքով մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն։
Սրա պատճառը թերևս այն է, որ ընկերության սեփականատերը փոխվել է․ այն կլանվել է անօդաչուներ արտադրող մեկ այլ ընկերության՝ Rafael-ի կողմից։ Երեք շաբաթ առաջ այդ ընկերության ներկայացուցիչները համաձայնել են Aeronautics ընկերության համար վճարել 230 միլիոն դոլար։ Կարծիք կա, որ ամբողջ սկանդալը նպատակաուղղված է եղել հենց այս գործարքի կնքմանը։
Բանն այն է, որ դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երրբ Aeronautics ընկերության աշխատակիցները դրա մասին պատմել են ընկերությունից հեռանալիս։ Նրանք լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էին, որ երբ 2017 թվականի հուլիսին իրենք Ադրբեջանում ներկայացրել են ու փորձել վաճառել իրենց մշակած նոր մահապարտ Orbiter-1K անօդաչու թռչող սարքը, ադրբեջանցիներն իրենց խնդրել են այդ սարքերով գրոհել հայկական դիրքերը՝ դրա ունակությունները իրական մարտական պայմաններում ցույց տալու համար։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։
Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը պատմել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։
Ավելի ուշ Իսրայելի իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել ընկերության այս գործողությունների վերաբերյալ, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել էր։ Արդեն այն ժամանակ կային ենթադրություններ, որ հայկական դիրքերի վրա հարձակումների վերաբերյալ հենց Aeronautics ընկերության մրցակիցներն էին տեղեկություններ տարածել, որպեսզի դժվար դրության մեջ գցեն նրան ու հանեն մրցակցությունից։ Հիմա արդեն պարզ է, որ դա արվում էր ընկերության գինը գցելու և էժանով գնելու համար։
Սա կնշանակի, որ Ադրբեջանի հետ այդ ընկերության գործարքները մնալու են ուժի մեջ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ իսրայելական ընկերությունը ոչ միայն ադրբեջանական բանակին է մատակարարելու այդ սարքերը, այլև շարունակելու է աջակցել, որ դրանց համատեղ արտադրություն իրականացվի հենց Ադրբեջանում։
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...
21:41 02.07.2025
Հուլիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Դեմիրճյան փ. 27, 29, 31, 33, 38, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 20/1, 24, 24բ շենքեր, Սարյան փ. 16, 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...