23:19 19.02.2019
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։
Ինչպես հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են բնապահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ընդլայնմանը միտված գործողություններին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են Հայաստանում մթնոլորտային օդի մոնիթորինգի ավտոմատացման, ինչպես նաև բնապահպանության ոլորտի մոնիթորինգի ընդհանուր համակարգի կատարելագործման, տեխնոլոգիաների ձեռքբերման ու ներդրման ուղղությամբ համագործակցմանը։
Կողմերն անդրադարձել են նաև Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային այլ կոնվենցիաների և գործընթացների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընթացքին վերաբերող հարցերին։
Բնապահպանության նախարարը կարևորել է Ճապոնիայի բնապահպանության նախարարության հետ անմիջական փոխգործակցության ընդլայնումը և առաջնային համարել այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև Ճապոնիայի իր գործընկերոջը հրավիրել մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջազգային համաժողովին։
Դեսպան Ջուն Յամադան նշել է, որ բնապահպանությունը Ճապոնիայի կառավարության առաջնահերթություններից է, գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը նույնպես մեծ կարևորություն է տալիս բնապահապանական ուղղությանը և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների ուղիղ փոխգործակցության խորացմանը։
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...