Ուեյն Ռունիին զրկել են վարորդական իրավունքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+12.09 oC

Ուեյն Ռունիին զրկել են վարորդական իրավունքից

15:28 18.09.2017

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու գործով Լիվերպուլյան «Էվերտոն» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ուեյն Ռունիին դատարանը 100 ժամյա հարկադիր աշխատանքի է դատապարտել: Ֆուտբոլիստին 2 տարով զրկել են վարորդական իրավունքից, նաև  170 ֆունտստերլինգ տուգանել են: Ռունին դատարանում ընդունել է իր մեղքը և հրապարակային ներողություն է խնդրել: Նրա փաստաբանը հայտնում է, որ ֆուտբոլիստը զղջում է իր արածի համար և շատ լավ հասկանում է, որ իր այս քայլը ընտանիքին և երկրպագուներին հիասթափեցրել է : Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ուեյն Ռունիին ոստիկանությունը կանգնեցրել է այն ժամանակ, երբ նա Մանչեստրի բառերից մեկից տուն է վերադարձել:Սա առաջին սկանդալը չէ Ուեյն Ռունիի մասնակցությամբ: Անցած տարվա նոյեմբերին բրիտանացի ֆուտբոլիստը հարսանեկան երեկույթի ժամանակ հարբել էր: Այնուհետև վատ պահվածքի համար էլի հրապարակային ներողություն էր խնդրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

21:58 06.05.2024

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանսիա-Չինաստան գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են 18 համաձայնագիր։ Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այցի ընթացքում կողմերը ստորագրել են 18 համաձայնագիր գերատեսչությունների միջև, որոնք վերաբերում են ավիացիոն արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, հումանիտար ոլորտին, փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցությանը»,- ասել է նա մամուլի […] ...

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

21:31 06.05.2024

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու նրանց առաջարկած համաձայնագրի նախագծին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Եգիպտոսի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ, շարժումը […] ...

Իտալիան հայտարարել է, որ դեմ է Կիևի կողմից իր զենքի օգտագործմանը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար

21:23 06.05.2024

Իտալիան հայտարարել է, որ դեմ է Կիևի կողմից իր զենքի օգտագործմանը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար

Իտալիան դեմ է, որ Ուկրաինան օգտագործի Հռոմի կողմից իրեն մատակարարված զենքը ռուսական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին արտաքին գործերի նախարար, Իտալիայի փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է մամուլի ասուլիսում։ «Մենք միշտ պահպանել ենք մեր ռազմական մատակարարումների գաղտնիությունը. այդ մասին տեղեկացված է միայն խորհրդարանը, մեր նպատակն է մատակարարել ոչ հարձակողական զենք, որը ծառայում է Ուկրաինայի […] ...

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն

21:15 06.05.2024

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի դեմ։ «Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ»,- ասել է Մակրոնը Փարիզում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացվել է  X սոցիալական ցանցի՝ Ելիսեյան պալատի պաշտոնական էջում։ ...

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ անհանգստացած է Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությամբ

20:54 06.05.2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ անհանգստացած է Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն անհանգստացած է Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն սկսելու հեռանկարից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ «Մենք մշտապես մտահոգություն ենք հայտնել Ռաֆահ ռազմական ներխուժման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով այնտեղ ապաստանած խաղաղ բնակիչների թիվը և մարդասիրական օգնության համար տեղական անցակետի կարևորությունը հարևան Եգիպտոսից»,- ասել է բրիտանական […] ...

BACK_TO_TOP