12:26 27.02.2019
Գյուղ, որը զարգացման չիրացված հնարավորություններ ունի…
Այսպիսին է Անիպեմզա գյուղը երևանցի երիտասարդ ուսուցչուհու աչքերով: Լիլիթ Սարգսյանը Անիպեմզայի դպրոցում գործուղմամբ աշխատում է արդեն մոտ 2 տարի: Գործուղումը վերածվել է նվիրվածության, ինչ-որ տեղ նաև պարտավորվածության, որն ուսուցչուհին ունի իր աշակերտների նկատմամբ: Նրա առաքելությունն Անիպեմզայում չի սահմանափակվում միայն ուսումնական պրոցեսով: Նախաձեռնել է Անիպեմզայի մասին նոր ամսագրի հրատարակումը, որից ստացված հասույթն ավելի մեծ նպատակ է հետապնդում՝ աշակերտներն ու նրանց ուսուցչուհին մտադիր են գյուղում խաղահրապարակ կառուցել:
Դասերից հետո Անիպեմզայում ապրող երեխաներին կարելի է տեսնել միայն հողածածկ տարածքում: Աղջիկ, թե տղա, տարբերություն չկա, բոլորի ամենասիրած խաղը ֆուտբոլն է: Նաև խաղահրապարակի համար հարմարեցված տարածքում քիչ թե շատ միայն ֆուտբոլի համար պայմաններ կան: Պայման ասվածն էլ պատառոտված դարպասներն են ու գնդակը:
Հերթական ֆուտբոլային հանդիպման միակ հանդիսատեսն Անիպեմզայի դպրոցի տարրական դասարանների դասվարն է՝ Լիլիթը, նա ոչ այնքան խաղի արդյունքին է հետևում, որքան երեխաների անվտանգությանը: Խաղահրապարակը սահմանային գոտուց բաժանում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող փշալարը: Գնդակի`սահմանի այն կողմում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է: Երեխաներն են նշում՝ դեպքեր շատ են եղել:
Նոր խաղահրապարակ կառուցելու համար հենց աշակերտներն են գումար վաստակում՝ ամենաուղիղ իմաստով: Դպրոցի դասասենյակներից մեկը խմբագրության են վերածել: Այստեղ ծնվում են մտահղացումներ, մշակվում են գյուղի պատմությունները ու դառնում լրագրողական նյութ՝ նոր ամսագրի համար:
«Ստեղծեցինք լրագրության մեր խմբակը, իսկ ամսագիրն այն պրոդուկտն է, որը մենք տալիս ենք: Սա միջոց է երեխաների համար ժամանց ապահովելու, նաև տեղեկացված լինելու համար: Գրել ենք գյուղի մասին, որ գյուղից դուրս մարդիկ կարդան, ճանաչեն գյուղը, իմանան, թե մարդիկ ինչ խնդիրներ ունեն: Երեխաները շատ են գրել իրենց երազանքների մասին: Ստացված հասույթը կլինի երեխաների առաջին ներդրումը գյուղում խաղահրապարակ կառուցելու համար: Ինձ համար ավելի հստակ դարձավ, որ յուրաքանչյուր երեխա ունի հնարավորություններ, որոնք պետք է բացահայտել: Եթե յուրաքանչյուր երեխայի հարցնես գյուղի ապագան, ոչ մեկից բացասական ոչինչ չես լսի: Սա շատ ոգևորիչ է» ,- Shantnews-ին ասել է Լիլիթ Սարգսյանը:
Աշակերտներին ընկեր Լիլիթը պաշտոններ է շնորհել՝ գլխավոր խմբագիր ու թղթակիցներ: Իրենց հոդվածներում գրել են գյուղի հին ու նոր պատմությունների և, իհարկե, գլխավոր հարստության՝ Երերույքի տաճարի մասին:
Երեխաների պատկերացումներով` առաջին բարեփոխումը գյուղում խաղահրապարակ ունենալն է: Հենց առաջին ներդնողն էլ իրենք են՝ երեխաները: Ամսագրի առաջին համարից ստացված հասույթն արդեն փոխանցել են:
Խաղահրապարակի համար 22 մլն դրամ է անհրաժեշտ: Իսկ ամսագրի արժեքը 690 դրամ է: Այսինքն` ամբողջ գումարն ունենալու համար մոտ 32 հազար օրինակ ամսագիր պետք է վաճառեն: Երազած խաղահրապարակն ավելի շուտ ունենալու համար որոշել են նաև բարեգործական կազմակերպությունների դիմել: Իսկ Անիպեմզայի գյուղապետարանը պատրաստակամություն է հայտնել հատկացնել անհրաժեշտ գումարի 10 տոկոսը:
11:10 23.07.2025
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադաՆորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...