Եթե Վրաստանի վարչապետն աներ նման հայտարարություն, դա կպայթեր որպես սկանդալ. Շիրակ Թորոսյանը՝ Զուրաբիշվիլիի հայտարարությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Եթե Վրաստանի վարչապետն աներ նման հայտարարություն, դա կպայթեր որպես սկանդալ. Շիրակ Թորոսյանը՝ Զուրաբիշվիլիի հայտարարությունների մասին

14:00 01.03.2019

Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը վերջերս Բաքվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններում երկու շարժառիթ է տեսնում, որոնք պայմանավորված են վերջերս վրաց-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությամբ:

Հիշեցնենք, որ նախագահ ընտրվելուց հետո Վրաստանի նախագահն օրերս այցելել է Ադրբեջան, որտեղ վերջինս կտրուկ հայտարարություններ է արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և տարածքների «օկուպացիայի» մասին: Սա աննախադեպ քայլ էր Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:

«Ես չեմ հիշում որևէ դեպք, որ Վրաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա խոսեր Ղարաբաղի «օկուպացիայի» մասին: Եղել են դեպքեր, երբ որ խոսել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց ավելի դետալային հայտարարություն չի եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը, թեև ընդգծեց, որ նախկինում որևէ շարժառիթ պատճառ չի դարձել նման կտրուկ հայտարարություններ անելու:

Մանրամասնելով այդ շարժառիթները՝ Շիրակ Թորոսյանն անդրադարձավ վերջին շրջանում երկու հարևան  երկրների միջև ստեղծված խնդիրներին, որոնք հետևանք էին մի քանի զարգացումների: Ներկայացնում է դրանք.

«Զուրաբիշվիլին քարոզարշավի ընթացքում այցելություն էր կատարել Ջավախք ու խոսել այն մասին, որ Վրաստանի նախորդ նախագահը ազգությամբ հայերին քաղաքացիություն չի շնորհել, և շնորհել է միայն ադրբեջանցիներին, ինքը պետք է շտկի այդ սխալը: Երկրորդ՝ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել էր հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, խոնարհվել, դա Շառլ Ազնավուրի մահվան հետ համընկել էր ու նաև ելույթ էր ունեցել: Ստացվել էր այնպես, որ նա անձնապես, ըստ էության, ճանաչել էր Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մենք գիտենք, որ Վրաստան պետությունն առայժմ խուսափում է այդ խնդրի բարձրաձայնումից: Առաջին շարժառիթը դիտարկում եմ այն, որ մեղմելու համար ադրբեջանական շրջանում առաջացած աղմուկը, այդպիսի հայտարարություն էր արել»,- նշում է ջավախքցի պատգամավորը:

Նա երկրորդ դրդապատճառը տեսնում է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության դաշտում: Ադրբեջանի ճնշումները վերջին շրջանում ավելացել էին:

«Վերջին շրջանում մասնավորապես  հայտնի է ջավախքցի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու հարցը, նաև վերջին շրջանում  Ադրբեջանը Վրաստանին մատակարարվող գազի գինը թանկացնելու հետ կապված խոսակցություններն ակտիվացրեց՝ դրանով ի ցույց դնելով իր դժգոհությունը»,- դիտարկեց պատգամավորը:

Վրաստանի իշխանությունները, ըստ նրա, չնայած ադրբեջանական լծակների կիրառմանը, կոռեկտ էին, զուսպ ու հավասարակշռված քաղաքականություն էին վարում, ինչն էլ նյարդայնացնում է Ադրբեջանին: Ասում է.

«Գոնե վերջին 10-15 տարիներին հաջողվել էր Վրաստանում իրենց տնտեսական ազդեցությամբ հակահայկական էլեմենտներն ակտիվացնել, այս տեսանկյունից Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նման հայտարարությունները գուցե այդ վիճակը մեղմելու ժեստ էին, քանի որ Զուրաբիշվիլին իրական իշխանության չի տիրապետում, Վրաստանը պառլամենտական հանրապետություն է, և իշխանության լծակներ չունեցող անձի կողմից արված հայտարարություն է, որը մի կողմից մեղմում է ադրբեջանցիների զայրույթը, մյուս կողմից` իրականում քիչ արժեք ունի նրա խոսքը, այլ բան, եթե նման հայտարարություն աներ Վրաստանի վարչապետը, դա կպայթեր որպես սկանդալ»:

Անկախ այդ հանգամանքից, Թորոսյանը բացասական է գնահատում Վրաստանի նախագահի հայտարարությունը և կարծում, որ այն չի նպաստելու հայ-վրացական հարաբերություններին ու տարածաշրջանային կայունությանը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Ընդհակառակը, կարող է սադրիչ բովանդակություն ունենալ, որովհետև չի կարելի հակամարտող կողմերի երկու երկրների հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրի նախագահը արտահայտի բացարձակ կողմնորոշված և հակամարտության մի կողմի համար խիստ նպաստավոր հայտարարություն, դա անթույլատրելի է»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Այնուամենայնիվ, դա չի կարող արտահայտել պետության դիրքորոշումը, հետևաբար, չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Իշխանության լծակներին չտիրապետող, ֆորմալ իշխանություն կրող անձի հայտարարություններին կարելի է փիլիսոփայորեն մոտենալ և հիմք չդարձնել երկու երկրների բարեկամական հարաբերությունների համար, թույլ չտալ, որ հարաբերությունները վտանգվեն ինչ-որ նման հայտարարությունների պատճառով, չնայած որ պետք է թիրախավորենք, քննադատենք, դրանց անօգտակարությունը հակամարտության լուծման գործում»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP