Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններում սառույցը հալչում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններում սառույցը հալչում է

16:56 06.03.2019

Պակիստանի ու Հնդկաստանի միջև օրերս ստեղծված լարվածությունը մեղմանում է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Geo TV հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է իսլամական պետության արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուշերին:

Աղբյուրը հայտնում է, որ Պակիստանը որոշում է կայացրել իր երկրի դեսպանին վերադարձնել Նյու Դելի:

«Սա դրական տեղաշարժ է»,- աղբյուրը մեջբերում է Պակիստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքը Իսլամաբադում տեղի ունեցած ելույթից:

Բացի դրանից՝ առաջիկայում Պակիստանից նախատեսվում է պատվիրակություն գործուղել Հնդկաստան: Հաղորդվում է, որ նախատեսվում է երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմ հաստատել:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները մեծապես լարվել էին այն բանից հետո, երբ Ջամմու և Քաշմիր նահանգում «Ջաիշ-է-Մուհամեդ» խմբավորման անդամը, ռազմական ոստիկանության շարասյան մոտ, պայթեցրել էր իրեն: Ահաբեկչության հետևանքով 45 մարդ էր զոհվել:

Ի պատասխան դրան՝ Հնդկաստանի օդուժը հարվածել էր Պակիստանի տարածքում գտնվող «Ջաիշ-է-Մուհամեդ» խմբավորման զինյալների դիրքերին: Իր հերթին, Պակիստանի օդային պաշտպանությունը խոցել էր հնդկական երկու ինքնաթիռ և գերի վերցրել մեկ օդաչուի: Դրանից հետո երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին, երկու կողմերը մեղադրել էին միմյանց փոխհրաձգությունների մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

18:18 09.07.2025

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Հուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

18:12 09.07.2025

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:06 09.07.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

SHANTNEWS

18:00 09.07.2025

SHANTNEWS

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

17:55 09.07.2025

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...

BACK_TO_TOP