00:51 07.03.2019
2019 թվականին տեխնիկական նորությունների սիրահարները հնարավորություն կունենան ձեռք բերելու Samsung Galaxy Fold և Note 10 սմարթֆոններ, Huawei Mate X, Motorola Razr, Google Pixel 3 Lite, OnePlus 7 և Apple ընկերության ներկայացրած տեսականիների կատարելագործված տարբերակները:
Նախնական տվյալներով՝ Samsung Galaxy Fold-ի թողարկման ամսաթիվը ապրիլի 26-ն է: Այն հնարավոր կլինի օգտագործել տարբեր նպատակներով. և՛ որպես սովորական սմարթֆոն, և՛ որպես պլանշետ՝ շնորհիվ էկրանի ծալվելու գործառույթի հնարավորության: Փակ տարբերակով սմարթֆոնն ունի 4.6 դյույմ էկրան, բաց տարբերոկով՝ այն փոխակերպվում է 7.3 դյույմանոց պլանշետի: Դրա նախնական գինը գրեթե հասնում է 2000 դոլարի:
Huawei Mate X-ը նույնպես իր սպառողին է ներկայացրել ծալվող էկրանով սմարթֆոնի մոդել: Այս մոդելի առանձնահատկություն այն է, որ էկրանի եզրային հատվածներն ավելի կլորավուն տեսք ունեն, ինչը բնական գեղեցիկ տեսք է տալիս սարքին: Սմարթֆոնն ունի 6.6 դյույմ էկրան: Այն կարժենա մոտ 2600 դոլար ու կթողարկվի 2019 թվականի կեսերին:
Դեռևս 2000-ականներին թողարկված Motorola Razr հեռախոսն այս տարի նույնպես նորույթով հանդես կգա: Այն կթողարկվի ծալվող էկրանով: Սարքը, նախնական տեղեկություններով, կարող է արժենալ 1500 դոլար: Դեռևս հստակ հայտնի չէ սարքի թողարկման ժամկետը, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ այն կարող էր թողարկվել արդեն 2019 թվականի փետրվարին:
Apple-ը իր iPhone-նների նոր մոդելները հիմնականում թողարկում է սեպտեմբերին: Ամերիկյան մի շարք հեղինակավոր պարբերականների հաղորդմամբ՝ նախատեսվում է ներկայացնել iPhone XR, iPhone XS և iPhone XS Max մոդելների նորացված տարբերակները:
Հաղորդվում է, որ ընկերության նոր մոդելների տեսախցիկները 2 և 3 օբյեկտիվ ու կատարելագործված էկրան են ունենալու:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:21 09.07.2025
Մրգաստան գյուղի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 63-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ, ինչպես նաև պահում դրանցից պատրաստված զանգվածներ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 5-ին կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 20 բույս, իսկ կիսակառույց շինությունում՝ մոտ 1 […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...
17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...
16:45 09.07.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...