14:59 09.03.2019
96 տարեկան հասակում այսօր մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ նշելով, որ լուրը հաստատել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
«Վլադիմիր Աբրամովիչը վախճանվեց այսօր` ժամը 12.30-ին, հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին ուրբաթ օրը»,- ասել է Կրոկը:
Նրա խոսքով՝ արտիստին հրաժեշտ տալու վայրի ու ժամի մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Իսկ դերասանի դուստրը խոսել է հոր մահվան հնարավոր պատճառի մասին՝ ասելով.
«Ես կարծում եմ, որ սիրտն է կանգ առել»:
Վլադիմիր Էտուշը հանդես է եկել մի շարք դերերում, որոնցից հանդիսատեսը շատ ավելի լավ կարող է հիշել «Կովկասի գերուհին» ֆիլմը, որտեղ նա հանդես էր գալիս ընկեր Սաախովի կերպարում:
Կարելի է հիշել նրա կերտած այլ կերպարներ ևս, ինչպիսիք են ինժեներ Բրունսը «Տասներկու աթոռ», ատամնաբույժ Շպակը «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերում։ «Կովկասի գերուհուց» հետո Էտուշը ազգային հերոս դարձավ Անդրկովկասում։ Նա պատմել է․
«Ֆիլմում նկարահանվելուց հետո ծանոթներս ինձ զգուշացնում էին, որ ուշադիր լինեմ` կովկասցիները կարող են և ծեծել, իսկ ստացվեց միանգամայն հակառակը։ Մի անգամ շուկա եկա, քիչ էր մնում` ձեռքերի վրա տանեին։ Չորս կողմից շրջապատեցին, սկսեցին իրար հրմշտելով հյուրասիրել։ Այսինքն` նրանք ինձ ընդունեցին հարազատի պես։ Թեև, ինչպես հասկացա, ադրբեջանցիները համարում էին, որ Սաախովը հայ է, հայերը` ադրբեջանցի … Եվ բոլորին հաճելի էր, հատկապես ինձ»։
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...
10:00 09.07.2025
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումըԵվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...
09:47 09.07.2025
Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի ՈւկրաինանԵվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...