Մոսկվայում ինտերնետի սահմանափակման դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Մոսկվայում ինտերնետի սահմանափակման դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել

11:28 11.03.2019

Երեկ Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել ինտերնետի ազատության սահմանափակման դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ցուցարարները բողոքում են «ինքնիշխան ինտերնետի» մասին օրինագծի դեմ, որն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Օրինագծով նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածք, որը կապահովի ռուսական ինտերնետ-ռեսուրսների անխափան աշխատանքը՝ նույնիսկ արտասահմանյան սերվերներից անջատվելու դեպքում: Բացի այդ, Ռուսաստանում տվյալների հոսքը կվերահսկվի պետության կողմից:

Дождь լրատվամիջոցի հաղորդմամբ՝ որոշ ռուսական ԶԼՄ-ներ այս օրինագիծն անվանում են «օնլայն երկաթե վարագույր»:

Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ Մոսկվայում ցույցին մասնակցել է 6500 մարդ, մինչդեռ «Սպիտակ հաշվիչ» հասարակական կազմակերպությունը հաղորդում է 15.300 մասնակցի մասին: Ոստիկանությունը շուրջ 30 մարդու է ձերբակալել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին զենքի արգելք սահմանել

19:05 05.08.2025

ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին զենքի արգելք սահմանել

ՄԱԿ-ի 35 հատուկ զեկուցողներից և փորձագետներից բաղկացած խումբը, որը գլխավորում է օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն, կոչ է արել միջազգային հանրությանը զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ և լուծարել Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF): Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Խումբը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող […] ...

Թրամփը հայտարարել է, որ հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում

18:55 05.08.2025

Թրամփը հայտարարել է, որ հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ «Հավանաբար՝ ոչ», – ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը մայիսի 4-ին հայտարարել է, որ չի մտադիրվում երրորդ անգամ վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Թրամփը հավելել է, որ իր կողմնակիցները անընդհատ կոչ են անում իրեն ապագայում երրորդ ժամկետով առաջադրվել, սակայն ինքը դա […] ...

Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունը

18:45 05.08.2025

Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խստացրել է ֆուտբոլիստների մարզումային գործընթացը, որպեսզի կարգապահությունը բերվի ավելի բարձր մակարդակի։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Մադրիդցիների գլխավոր մարզիչը պահանջել է, որ ֆուտբոլիստները մարզումից 1 ժամ առաջ լինեն մարզաբազայում, ինչը տարբերվում է նախորդ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մոտեցումից: Իտալացին պահանջում էր, որ խաղացողները տեղում լինեն մարզման մեկնարկից կես […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

18:35 05.08.2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

18:30 05.08.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP