12:10 13.03.2019
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։
Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը։ Նա նույնպես կշարունակի պաշտոնավարել։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Հերմինե Անդրեասյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է, ապա հայտնում ենք, որ վերջինս ազգակցական որևէ կապ չունի մարզպետ Սարգսյանի հետ։
Ուզում ենք շեշտել, որ Արարատի մարզպետարանը և մարզպետ Գարիկ Սարգսյանը հետևողական են լինելու, որ և՛ Ավշարի, և՛ մարզի որևէ այլ դպրոցում կամայական և անօրինական որևէ գործողություններ, ազատումներ չլինեն։ Կոչ ենք անում ծնողներին և աշակերտներին չտրվել որևէ սադրանքի և հաճախել դպրոց»։
19:21 17.06.2025
Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ ԲերեզովսկիՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է Матч ТВ-ն: «Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է […] ...
19:00 17.06.2025
Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և […] ...
18:56 17.06.2025
Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակըՀունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր […] ...
18:51 17.06.2025
Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...
18:44 17.06.2025
Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...
18:39 17.06.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...