19:44 14.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սպասվող հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որն Ադրբեջանի նախագահը դրական գնահատեց: Մինսկի խմբի հայտարարությանը հաջորդեց Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետը մի շարք կարևոր ուղերձներ հղեց: Այս և այլ թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:
– ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ՝ Ադրբեջան մեկնող հայկական արմատներով իր քաղաքացիներին զգուշացնելով «Ադրբեջան այցեր նախատեսելիս մանրակրկիտ ձևով ծանրութեթև անել հնարավոր ռիսկերը»։ Այս հայտարարությունը ոմանք գնահատեցին որպես ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման նոր փուլ: Տեղի՞ն է հայտարարության նման մեկնաբանությունը:
– Մինչ այժմ ՌԴ ԱԳՆ կողմից մի քանի անգամ դիմումներ են հղվել ադրբեջանական իշխանություններին՝ հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքից զերծ մնալու պահանջով: Ձեր կողմից մեջբերվող հայտարարությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը մերժել է ՌԴ ԱԳՆ օրինական պահանջը և ռուսաստանյան իշխանությունները ճանաչում են իրենց անզորությունն Ադրբեջանում ՌԴ հայազգի քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցում: Այս հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ պատրաստ չէ առճակատվել ՌԴ հայ քաղաքացիների հարցով և կոչ է անում ռուսահայերին չայցելել Ադրբեջան, քանի որ չի կարող կանխել նրանց հանդեպ այնտեղ գործադրվելիք ապօրինություններն ու նվաստացումները: Եթե այդպես չլիներ, ապա Ռուսաստանն Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ կարող էր համարժեք սահմանափակումների ռեժիմ կիրառել: Իհարկե, ՌԴ պարագայում այդ ռեժիմը, Ադրբեջանի օրինակով, ազգային խտրականության և այլատյացության վրա չէր կարող հիմնվել: ՌԴ ԱԳՆ-ը, սակայն, նախընտրեց գնալ այլ ճանապարհով:
– Որքանո՞վ է ՌԴ ԱԳՆ այդ զգուշացում-հայտարարությունը տեղավորվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության ու Հայաստանի վարչապետի արձագանքի համատեքստում:
– Այդ հայտարարությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է ազգային խտրականության և այլատյացության խրախուսման քաղաքականություն և այդ երկրի գործող իշխանություններն իրենց ժողովրդին պաշտոնապես հրահրում են բռնություն կիրառել հայերի հանդեպ: Այսինքն, Բաքվում սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ քայլեր չեն արվելու՝ սա է ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումը:
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները, նշեց, որ համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել: Սրա հասցեատերը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ի՞նչ արձագանք կարելի է սպասել:
– Չեմ կարծում, որ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ-ն կանտեսեն այս հորդորը: Խնդրի շուրջ, այսպես, թե այնպես, քննարկումներ կծավալվեն, թեև արագ արդյունք չարժե ակնկալել:
– Ո՞րն է Ադրբեջանի ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղին, ինչի մասին խոսում էր ՀՀ վարչապետը. Հայաստանը պետք է երկխոսի՞, թե՞ հանդես գա ուժի դիրքերից:
– Հայաստանը պետք է ձգտի երկխոսության, բայց նաև պետք է պատրաստ լինի ամենակոշտ ռազմական միջոցների գործադրմանը: Այդուհանդերձ քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանում որևէ բան փոխվի, քանի դեռ ալիևների գերդաստանն է կառավարում երկիրը:
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից»: Մեծ հաշվով ի՞նչ կտա Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ:
– Արցախի վերադարձը բանակցային սեղանի մոտ կվերականգնի հակամարտության իրական իրավա-քաղաքական պատկերը և հնարավորություն կտա բանակցությունները կառուցել միանգամայն այլ սկզբունքի կամ սկզբունքների հիման վրա, կատարելապես մոռացության տալով Հայաստանի ագրեսոր և օկուպանտ լինելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի սիրելի, բայց հիմնազուրկ թեզը: Իսկ դա արդեն կարող է դուռ բացել դեպի հակամարտության բոլոր կողմերի համար արժանապատիվ խաղաղություն:
– Ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից:
– Նախ և առաջ, Ալիևը պետք է իր համաձայնությունը տա այդ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ: Համաձայնվելու դեպքում էլ պետք է կողմնորոշվի՝ արդյոք հենց տեղում պետք է մերժի հայաստանյան կողմի առաջարկները, թե ավելի նպատակահարմար կլինի դրանք քննարկելու համար ժամանակավոր դադար առնել և հաջորդ հանդիպմանը դրանք մերժել ու հանդես գալ սեփական նախաձեռնություններով:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...