20:07 14.03.2019
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը, ըստ պետությունների, և այդ զեկույցում անդրադարձել է նաև Ադրբեջանում ազգային հողի վրա մարդու իրավունքների խախտումներին։
Այնտեղ հիշատակվում են նաև այն դեպքերը, երբ հայկական կամ նույնիսկ հայկականի նմանությամբ հնչող ազգանուններ ունեցողների նկատմամբ Ադրբեջանի պետական մարմինները խտրականություն են դրսևորել այդ մարդկանց Ադրբեջան այցելությունների ժամանակ։ Երբեմն այդ մարդկանց համար փակվել է Ադրբեջան գնալու հնարավորությունը։
Այս հարցը, հիշեցնենք, միջպետական սկանդալի առիթ է դարձել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Պատճառն էլ այն է, որ Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիները պարբերաբար բախվում են այս խնդրին։ Պաշտոնական Մոսկվան բազմիցս բարձրաձայնել է այս մասին, նոտաներ է հղել, սակայն Բաքուն անդրդվելի է․ պնդում են, որ այդպիսի ազգանունով մարդկանց Ադրբեջան թողնելու դեպքում ադրբեջանական կողմը չի կարողանալու ապահովել այդ մարդկանց անվտանգությունը։
Այս իրավիճակը հասել է այնպիսի երգիծական աստիճանի, որ Ադրբեջանի սահմանապահները խնդիրներ են ստեղծել մի ուկրաինացի լրագրողի համար, որը եկել էր հենց իրենց պետական քարոզչական գիծը տանելու։ Երբ սահմանապահները կարդացել էին լրագրողի անունը՝ Նատասյա Նագորնա, հարցրել էին, թե ինչու է նա կրում հայկական ազգանուն ու բարդություններ էին ստեղծել նրա համար։
Ukrainian journalist Natasya Nagorna (pic from https://t.co/UUhgxna1Ks) comes to Baku for Azerbaijani govt's PR junket last week & gets drilled by a border guard: "Whats your ethnicity?" "Ukrainian." "Why do you have an Armenian last name?" #NagornoKarabakh #QarabağErmənistandir pic.twitter.com/jFisOG1dLh
— Emil Sanamyan (@emil_sanamyan) March 7, 2019
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
19:10 08.07.2025
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...