12:41 15.03.2019
Նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունների զոհերի թիվը հասել է 49-ի։ Այս մասին հայտարարել են քաղաքի իրավապահները։ Նրանցից 41 մարդ սպանվել է մզկիթներից մեկում, 7 մարդ՝ մյուսում, ևս 1 մարդ մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ժամանակ։
Հիշեցնենք, որ հրաձիգը տեսանկարահանող սարքով ուղիղ եթերում հեռարձակել է իր գործողությունները, թե ինչպես է մեքենայով գալիս մզկիթներից մեկը, վերցնում ինքնաձիգները, մտնում մզկիթ ու սկսում կրակել մարդկանց վրա։ Հավանական է, որ դեպքը տեղի է ունեցել կրոնական մոլեռանդության հողի վրա։
Դեպքից հետո Նոր Զելանդիայի ոստիկանությունը հորդորել է ժամանակավորապես փակել բոլոր մզկիթները։ Ոստիկանությունը նաև հորդորել է քաղաքացիներին ժամանակավորապես հրաժարվել մզկիթներ այցելելուց:
«Այս պահին մենք չենք քննարկի հարձակվողի նպատակները կամ դեպքի պատճառները: Մենք խնդրել ենք, որ երկրի բոլոր մզկիթները փակեն դռները և խորհուրդ ենք տալիս մարդկանց չայցելել մզկիթ»,- ասված է ոստիկանության թվիթերյան էջում:
20:30 05.08.2025
Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներԼիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...