10:24 16.03.2019
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ավարտվեց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կազմակերպած երիտասարդ առաջնորդների եռօրյա հավաքը, որի ընթացքում հայազգի երիտասարդները ծանոթացան Վաշինգտոնում աշխատելու հեռանկարներին:
«Ամերիկայի ձայնը»-ի փոխանցմամբ՝ հավաքի նպատակն է՝ քոլեջների և բուհերի ուսանողների մոտ առաջ բերել հետաքրքրություն Վաշինգտոնի նկատմամբ, նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը.
«Մենք ունենք երիտասարդ հայերին Վաշինգտոնում աշխատանք գտնելու հարցում աջակցելու ավելի քան տասնամյա փորձ»:
Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակն իր ծրագրերի միջոցով հայ երիտասարդներին Վաշինգտոնում սկզբնական շրջանում տրամադրում է նաև անվճար կացարան և հոգում սննդի ծախսերը:
Ծրագրի մասնակից Անի Կարապետյանի խոսքով, ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում երիտասարդներին.
«Հայ մասնագետները և շրջանավարտները աջակցություն են ստանում Վաշինգտոնում աշխատանք գտնելու համար և դրա հետ մեկտեղ ծրագիրը հնարավորություն է տալիս հայերին ներգրավվելու ազգային խնդիրների մեջ և ազգային խնդիրներն առաջ տանելու Միացյալ Նահանգների մայրաքաղաքում»:
Վաշինգտոնում աշխատող երիտասարդ հայ մասնագետներով հզորանում է նաև Հայաստանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն անցած ծրագրի եզրափակիչ միջոցառմանը հայտարարեց Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը: Նոր Հայաստանը ձեր կարիքն ունի և Ամերիկայի հայ համայնքը կամուրջ է երկու պետությունների միջև, նշեց նա.
«Հայ-ամերիկյան հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, հատկապես մեր երկրի համար այս կարևորագույն շրջանում: Մեր անկախացումից հետո անցած 27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարացման ամուր աջակիցն է եղել»:
Միջոցառմանը մասնակցելու համար Բոստոնից Վաշինգտոն ժամանած միջազգային հարաբերությունների ուսանող Գայանե Խալիկյանն աշխատում է ԱՄՆ-ում հիմնադրված «քույրիկներ» կայքում, որի նպատակն է աջակցել հայ կանանց իրավունքների պաշտպանությանը:
«Հայ նկարիչների արվեստի գործերի օգնությամբ մենք փորձում ենք տարածել կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր ուղերձը: Դա մեր կարծիքով ավելի ազդեցիկ կարող է լինել»:
Նման տաղանդավոր հայ երիտասարդների բազմությունն իրոք տպավորիչ և ոգեշնչող է, նշում է հանրահայտ Politico հանդեսի խմբագիր Չարլի Մահթեսյանը.
«Ինձ նման մեկի համար շատ կարևոր է տեսնել, որ հաջորդ սերունդը ոտքի է կանգնում, որ այն հավատարիմ է մեր արժեքներին և որ մեր գաղափարները փոխանցվում են վստահելի ձեռքերի»:
19:00 14.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն: Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, […] ...
18:53 14.07.2025
ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ-ն հրավիրում է քննարկմանՌուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։ «Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։ Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...
18:45 14.07.2025
Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարելՍիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […] ...
18:37 14.07.2025
Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...
18:30 14.07.2025
Վարչապետը ժամանել է ՓարիզՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
18:22 14.07.2025
Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...