13:10 16.03.2019
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը երեկ «Հորիզոն» լրատվականի հյուրն էր, որի շրջանակներում անդրադարձել է ոչ միայն Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման հարցին, այլև ծավալուն անդրադարձ կատարել Երևանի կանաչ տարածքների, այգիների վերականգնման անհրաժեշտությանը:
Խոսելով նաև Օպերայի տարածքում կառուցված սրճարանների մասին՝ ասել է.
«Օրենքում նշված է, որ կառույցները, որոնք գտնվում են զբոսայգիներում, չեն կարող օրինականացվել, և այն ժամանակվա ու հետագայի օրենքները փոխվել են, ծառայություններ մատուցելու համար կաֆեներ կարող են լինել, բայց ինքնակամ շինությունները չեն կարող օրինականացվել: Երբ որ մեր թիմն է ստանձնել այդ պարտականությունները, արդեն իսկ սկսել ենք հետամուտ լինել և ուսումնասիրել զբոսայգիների, սրճարանների, օբյեկտների իրավական փոխհարաբերությունները, որը կարող է երկար տևել: Հարյուրավոր օբյեկտներ կան, հիմնական նպատակն Օպերայի շրջակայքի աղեղնաձև հատվածը, որն անմիջապես հարում է Ազատության հրապարակին, և Թումանյանի հուշարձանի, Սպենդիարյանի հուշարձանի մոտ տարածքը կաֆեներից ազատագրելն է»:
Նա մանրամասնել է, որ առաջին փուլում նախ պետք է մաքրեն սրճարաններից Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիմացի աղեղնաձև հատվածը:
«Բացվի կանաչապատ հատվածը, ճեմուղիները բացվեն և հարմար լինի այցելուների համար: ժամանակային առումով դժվարանում եմ պատասխանել, քննարկումների փուլում են, որոշ դեպքերում դատական հայցեր ենք հարուցում, որոնց չենք կարող միջամտել, բայց դեռ ժամանակ կա: Եթե դեպի ձախ` Ազատության հրապարակ, այո՛, բոլորն ապամոնտաժվելու են»,-նշել է վարչական շրջանի ղեկավարը:
Նա վստահեցրել է, որ իրենք հավուր պատշաճի ծանուցել են, որ ազատեն զբաղեցրած հանրային տարածքները` կանաչապատում սկսելու նպատակով, ինչը չի արվել:
Այսօր սեփականատերերից երկուսը դիմել են դատարան՝ հայցեր ներկայացնելով քաղաքապետարանի որոշման դեմ: Հարցին, թե արդյո՞ք քաղաքապետարանի փաստարկներն այնքան ուժեղ են, որ վստահորեն կարող են ապացուցել իրենց արդարացի լինելը, Մնացականյանն ասել է.
«Ես չեմ կարող գուշակել, բայց ավելի քան համոզված ենք, որ մեր փաստարկներն օրինական են, ամուր են, և մենք պարզերես ենք մեր քաղաքացիների առջև, ուրախ կլինենք, որ նման հայցադիմումներ լինեն, արդար քննություն կլինի, որտեղ շատ ավելի հետաքրքիր բաներ կպարզվեն»:
Նա շեշտել է կանաչ տարածքների վերականգնման անհրաժեշտությունը: Խոսելով այլ տարածքների մասին՝ ասել է.
«Կա երկու սրբություն երևանցիների համար, դա Հանրապետության հրապարակն ու Օպերայի տարածքն է, որ պետք է ավելի ուշադիր լինենք, որ չլինեն նոր տարածքներ: Խնդիրը ոչ միայն կաֆեներն են, մենք 10 օր առաջ նման խնդիր ունեցանք Կասկադի կաֆեների հետ, և քաղաքապետարանը կանգնեց կաֆեների կողքին, մենք երեկ տեսանք, որ սեփականատերերը եկան ու մասնակցեցին ակցիային, արդեն 12 աշխատողներ ունենք Օպերայից, որ ներգրավվել են կաֆեների աշխատանքում»,-ասաց նա:
Մնացականյանը խոսել է նաև մեկ այլ անհնագստացնող խնդրի՝ շրջիկ սրճարանների մասին, որոնց թիվն ավելանում է, և դրանց տերերն ինքնակամ գործունեություն են իրականացնում: Վստահեցրել է, որ առաջիկայում օրենքի կարգավորմամբ կլուծեն այս խնդիրը: Դրանք ոչ թե կվերանան, այլ կգործեն հատուկ սահմանված վայրերում ու հատուկ չափանիշների համապատասխանության դեպքում:
«Քննարկել ենք ավագանու անդամների ու պատգամավորների հետ, երկու ամսվա ընթացքում օրենքի նախագիծը կմտնի ԱԺ: Մենք դեմ չենք, որ լինեն, դեմ ենք, որ լինեն՝ ով որտեղ ուզի, լինեն ժամային կարգավորմամբ հատուկ տաղավարներ, ոչ թե տնային սարքած անհասկանալի կոնստրուկցիաներով բերեն Երևանի կենտրոնում դնեն»:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ վաղվա իշխանությունն էլ նման մի պահանջ ներկայացնի այսօր օրինական սրճարաններ ունեցող անձանց, պատասխանել է. «Այն, ինչ անում ենք, ներկայացնում է ժողովրդի շահը, իսկ դա ասում է ետ բերել տարիներ առաջ ժողովրդից խլված զբոսայգիները, առաջին անգամ բետոնը պարտվում է ծառին»:
«Հորիզոն»-ի մեկնաբանը հարց է բարձրացրել նաև Մոնումենտի տարածքում կանաչ տարածքների վերականգնման անհրաժեշտության մասին: Մնացականյանն ասել է.
«Մոնումենտի զբոսայգում չկա բնակելի տուն, կան կաֆեներ, բայց դրանց ավելի կոնցեպտուալ մոտեցում է պետք, քաղաքային իշխանությունները չունեն հայեցակարգ Մոնումենտի այգու հետ կապված, բանակցում ենք ներդրողների հետ»:
18:44 17.06.2025
Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...
18:39 17.06.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...
18:28 17.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...
18:21 17.06.2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանինՀունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...