Թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Ռոբերտ Նազարյանի անվան հուշամրցաշարի մարզիկները կմասնակցեն միջազգային մրցումների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Ռոբերտ Նազարյանի անվան հուշամրցաշարի մարզիկները կմասնակցեն միջազգային մրցումների

19:30 18.03.2019

Գյումրիում կայացել է թաեքվոնդոյի ամենամյա բաց առաջնությունը: Առաջնությունում իրենց ուժերն են փորձել մանկապատանեկան տարիքի՝ հանրապետության տարբեր մարզերի 60-ից ավելի մարզիկներ: Այս մասին հայտնում է  SHANTNEWS.am-ի թղթակիցը:

«Ռոբերտ Նազարյանի հետ 90-ականներին եմ զբաղվել կարատեով, որովհետև այդ ժամանակ Գյումրիում միայն կարատե մարզարվեստը կար: Նա մեզ համար եղել է մեծ ընկեր, մեծ եղբայր, ցավոք, մեր կողքին չէ, բայց ֆեդերացիան միշտ հիշում է ու կազմակերպում այս հուշամրցաշարը: Սա նաև կարևոր է երեխաների համար, որպեսզի նրանք իմանան ու ճանաչեն մեր մարզարվեստի հին վարպետներին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է թաեքվոնդոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Լևոն Մինասյանը:
Բաց առաջնությունը նվիրված է Գյումրիում թաեքվոնդոյի հիմնադիր, սև գոտի, 4-րդ դանի մարզիկ Ռոբերտ Նազարյանի հիշատակին:
1990-ականներին այս  սպորտաձևի առաջին խմբակը Գյումրիում հիմնել է հենց Ռոբերտ Նազարյանը:
«Հիմա մենք ունենք նոր ծրագրեր` ընդլայնվելու մեր սպորտաձևի մեջ, ինչ խոսք, մեր հիմնադիր մարզիչի ջանքերով է, որ մենք ամեն տարի համախմբվում ենք, կազմակերպում այս հուշամրցաշարն ու ունենում միջազգային հարթակներ»,- ասում է «ՊՐՈՖ» Հայաստանի ԻԹՖ-Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մասնաճյուղի նախագահ Խաչատուր Քոչարյանը:
Առաջնություններից հետո ֆեդերացիան ընտրում է լավագույն արդյունքները գրանցած մարզիկներին և ընդգրկում հավաքականի կազմում, ովքեր հնարավորություն են ունենում  դուրս գալ միջազգային մրցասպարեզներ:
«Այս մրցումներին սաները լավ են պատրաստված, բայց մենք դեռ աշխատելու տեղ ունենք, մեր որակը միշտ պետք է բարձր լինի, կարծում եմ` հենց այս երեխաներից էլ մենք կընտրենք հավաքական, որը կմեկնի միջազգային մրցումների»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «ՊՐՈՖ» Հայաստանի ԻԹՖ-Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գևորգյանը:
Մրցաշարի արդյունքներով` երրորդ հորիզոնականը զբաղեցրել է 5, երկրորդը՝ 2, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը՝ 3 մարզիկ: Նրանցից լավագույնները ամռանը կմասնակցեն թաեքվոնդոյի  միջազգային մրցումներին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

23:22 23.06.2025

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակն է տարել: F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական ակումբը 4-3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»: «Բորուսիայի» կազմում իր առաջին գոլն է խփել անգլիացի 19-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը: Նիկո Կովաչի թիմը չորս միավորով առաջատարն է, «Մամելոդին»` երեք միավորով երկրորդը: ...

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

23:13 23.06.2025

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում Գեղամավան գյուղի 2-րդ փողոցում բախվել են 24-ամյա Դավիթ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 71-ամյա Ռուդիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից […] ...

Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ

22:59 23.06.2025

Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից: Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն: 23․06․2025 թվականի 09․00-15․00 կատարված չափման […] ...

BACK_TO_TOP