Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել եղբայրների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել եղբայրների

19:39 18.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, տեղի ունեցած դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ովքեր եղբայրներ են, որոնցից մեկը՝ անչափահաս:

Նախնական քննության տվյալներով՝ 2019թ. մարտի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, վիճաբանել են խաղասրահի մոտով անցնող թվով 5 երիտասարդների հետ, որի ընթացքում որպես զենք գործադրվող մետաղական խողովակներով ծեծի են ենթարկել վերջիններիս` պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ են հասցվել երիտասարդներից մեկին՝ ծնված 1990 թվականին՝ պատճառելով «որովայնի առաջային պատի ծակած-կտրած, թափանցող արյունահոսող վերք, աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի ծակած-կտրած, արյունահոսող վերք, գլխի աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի մարտի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սարյան փողոցում գտնվող խաղասրահի մոտ 3-4 երիտասարդներ հայհոյել են փողոցում, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել վերջիններիս և փողոցով անցնող երիտասարդների միջև: Այդ ընթացքում խաղասրահից դուրս են եկել ևս 4-5 երիտասարդներ և միացել վիճաբանությանը՝ միաժամանակ ձեռքերով ու մետաղապլաստե առարկաներով հարվածներ հասցնելով փողոցով անցնող հիշյալ երիտասարդներին:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է երկու անձ:

Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, ովքեր եղբայրներ են՝ ծնված 2001 և 2002թթ., անհատականացվել նրանց գործողությունները, առգրավվել են դեպքի պահին վերջիններիս հագին եղած հագուստները, որոնց վրա հայտնաբերվել են արյան հետքեր, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2001 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2002 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին  ներկայացնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP