18:06 18.03.2019
Անկախությունից հետո հետխորհրդային երկրները բռնել են տարբեր ուղիներ, և այժմ կատարվում է ազգային օրենսդրությունների համաձայնեցում։ Այս պահին ԵԱՏՄ ներսում բանավեճերի ամենաթեժ թեման գազի փոխադրման հարցն է, դրա գնագոյացումը։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ կա երկու տեսակետ․ Բելառուսինը, ըստ որի՝ տարանցման գինը բոլորի համար պետք է լինի նույնը, և Ռուսաստանինը, ըստ որի՝ այն պետք է լինի ոչ դիսկրիմինացիոն։ Ըստ Սարգսյանի՝ խնդիրն այն է, որ գազի մատակարարման ենթակառուցվածքների խնդիր կա, և գազը տարբեր տեղեր հասնում է տարբեր գնով, ինչի պարագայում պետք է լինի գնի գոյացման հասկանալի ու տրամաբանական տարբերակ։
«Հարցի գինը շատ բարձր է, դրա պատճառով էլ բանավեճերն էլ սուր են»,- ասել է Սարգսյանը։
Երկրորդ ամենաթեժ խնդիրը, ըստ նրա, ֆիտոսանիտարական քննությունների խնդիրն է, որտեղ օրենսդրությունները արդեն ներդաշնակ են, բայց գործարարները դեռ հին կանոններով են շարժվում։ Երբ որևէ երկրից մյուս երկիր որևէ ապրանքի ներմուծումն արգելվում է, մի կողմը, ըստ Սարգսյանի, կարծում է, որ արգելքը հիմնավոր է, մյուսը կարծում է՝ ոչ։
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...