Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում կակտիվացվեն բնակարանային գողությունների կանխարգելման համալիր միջոցառումները. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում կակտիվացվեն բնակարանային գողությունների կանխարգելման համալիր միջոցառումները. դատախազություն

18:23 18.03.2019

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ դատախազության կոլեգիայի փետրվարի 27-ի նիստում բնակարանային գողությունների դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում մարտի 15-ին կազմակերպվել էր խորհրդակցություն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների և նույն վարչական շրջանների իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազ Սիսակ Խաչատրյանը, ներկայացնելով բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերով նախորդ տարվա ցուցանիշները, նշել է, որ արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը մտահոգիչ է: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է բնակարանային գողության 125 դեպք, նախորդի 65-ի դիմաց, այսինքն` 60 դեպքով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 4,2 %՝ նախորդ տարվա 10,8 %-ի դիմաց: Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արձանագրվել է բնակարանային գողության 53 դեպք, նախորդ տարվա 21-ի դիմաց, այսինքն` 32 դեպքով ավելի: Նշված բնույթի հանցագործություններով գրանցված դեպքերի աճի պայմաններում բացահայտման ցուցանիշը կազմել է 18,6 %՝ նախորդի 19 %-ի դիմաց:

Համեմատական ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում կատարվել է քարտեզագրում և առանձնացվել են երկու վարչական շրջաններում բնակարանային գողություններով աչքի ընկնող առավել ռիսկային գոտիները։ Բացի այդ՝ առանձնացվել և գույքագրվել է վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում դռների, տեսանկարահանող սարքերի առկայութան կամ բացակայության, դրանց վրա կոդավորված կամ որևէ այլ տեսակի փականների առկայության, բնակարանների պատուհաններին ճաղավանդակների առկայության կամ բացակայության, բազմաբնակարան շենքերի հարակից փողոցային և բակային հատվածների լուսավորության վերաբերյալ տեղեկատվությունը։

Խորհրդակցության ընթացքում մասնակիցներին կոնկրետ օրինակներով ներկայացվել է, որ թիրախավորված բնակարանների մի մասը գտնվել են բազմաբնակարան շենքերի 1-ին և 2-րդ հարկերում, որոնք ապահովված չեն եղել ճաղավանդակներով։ Որոշ դեպքերում բազմաբնակարան շենքերի մուտքի դռները բացակայել են կամ եղել են հնամաշ, դրանով իսկ՝ չծառայելով իրենց նպատակային նշանակությանը։ Բացի դրանից՝ որոշ դեպքերում շենքերի մուտքի դռները չեն ունեցել ժամանակակից կոդավորվող փականներ, իսկ շքամուտքերում և շենքի հարակից փողոցային և բակային հատվածներում բացակայել է անհրաժեշտ լուսավորությունը, իսկ դեպքերի գերակշիռ մասում տեսանկարահանող սարքեր ընդհանրապես չեն եղել:

Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազի կողմից ոստիկանության բաժինների պետերին հստակ հանձնարարական է տրվել ավելացնել պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների ծառայողական երթուղիները, այդ թվում՝ նաև գիշերային ժամերին՝ ուշադրությունը հատկապես կենտրոնացնելով առանձնացված ռիսկային հատվածների վրա։ Բացի դրանից՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է նաև բնակարանային գողությունների կատարման համար նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված և պատժից ազատված, նմանատիպ հակումներ ունեցող անձանց հաշվառման, նրանց նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև նրանց հետ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ոչ բավարար մակարդակի վրա՝ հստակ շեշտադրելով դրանց առավել ակտիվացման և հստակ թիրախավորման անհրաժեշտությունը:

Վարչական շրջանների դատախազը նախաքննական մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է բնակարանային գողությունների գործերով նախաքննության որակի էական բարելավման անհրաժեշտության վրա։ Մասնավորապես՝ առաջարկվել է հետայսու նմանատիպ հանցագործությունների գործերով նախաքննությունը հանձնարարել քննչական բաժիններում աշխատող առավել փորձառու քննիչներին։ Կարևորվել է նաև նախաքննության ընթացքում առանձին քննչական գործողությունների, մասնավորապես  դեպքի վայրի զննությունների կատարման լիարժեքության և արդյունավետության ապահովումը՝ հատկապես հանցագործների հեռանալու հնարավոր բոլոր երթուղիները ֆիքսելու, նրանց օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը պարզելու նպատակով։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այս ոլորտում մինչ օրս կատարված աշխատանքները: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել համատիրությունների հետ միասին աշխատանքներ տանել բազմաբնակարան շենքերի մուտքի դռներին  կոդավորված փականներ տեղադրելու, փողոցների լուսավորությունն ապահովելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

BACK_TO_TOP