Օր 6-րդ. ի՞նչ է տեղի ունենում Օպերայի հարակից տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Օր 6-րդ. ի՞նչ է տեղի ունենում Օպերայի հարակից տարածքում

19:29 18.03.2019

Այն, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանները պետք է տեղը զիջեն կանաչապատ տարածքներին, հանրության պահանջն է: Ու այս կանաչ քարտով է, որ քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժման գործընթացը:

Օր 6-րդ

Աղեղնաձև տարածքի մի մասում «Կենտրոն» կանաչապատման աշխատակիցներն արդեն հողը փխրեցնում են, մաքրում: Որոշ հատվածներում էլ հողի լրացում կարվի: Հետո ոռոգման ցանցը կհամալրվի, կսկսվի խոտի սերմի ցանքսը:

«Կմշակվեն բոլոր առկա ծառերի, թփերի բնաբաժակները, 2019 թվականին առաջնային փուլում կունենանք հարդարված, կանաչ մակերես»,- ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Ապամոնտաժման ժամանակ ամբողջ թիմն ուշադրություն էր դարձնում՝ հանկարծ եղած թփերն ու ծառերը չվնասվեն: Որոշ տեսակներ զգուշորեն տեղափոխեցին անվտանգ տարածք:

«Տեղափոխել ենք, որպեսզի այդ փոշու տակ չլինեն, հանկարծ շինարարական աշխատանքների ժամանակ որևէ վնասվածքի չենթարկվեն, իսկ ծառերը պահպանվելու են»,- ասաց Հակոբյանը:

2019 թվականին, հողային աշխատանքներին զուգահեռ, կհրապարակվի մրցույթ, որը ենթադրում է Ազատության հրապարակի ընդհանուր ճարտարապետական կոնցեպտի մշակում, դենդրոնախագիծ և ամբողջական կանաչապատման լուծումներ: Ինչ լուծում էլ տրվի, ասում են՝ Օպերայի հարակից աղեղը լինելու է կանաչ և մշակութային տրամադրություն ստեղծող:

«Այն ծառատեսակները, որոնք կընտրվեն, լինելու են բարձրորակ, դրանց նկատմամբ պահանջները լինելու են ամենաբարձրը և ամենախիստը»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

BACK_TO_TOP