Լարված իրավիճակ Արաբկիր ԲԿ-ում․ ծնողների պնդմամբ՝ առողջ երեխան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Լարված իրավիճակ Արաբկիր ԲԿ-ում․ ծնողների պնդմամբ՝ առողջ երեխան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

22:59 18.03.2019

Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ, 26-ամյա Գրիգոր Դանիելյանն ու 22-ամյա Տաթևիկ Դանիելյանը լուսացնում են Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի բակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 4-ին երեխան, ով եղել է աշխույժ և ժիր, թեթև մրսածություն է ունեցել, և Մասիսի տեղամասային ամբլուրատոր բժշկուհին ուղեգիր է տվել, որպեսզի երեխային ապահովության համար տեղափոխեն Արաբկիր բժշկական կենտրոն: Ծնողներն էլ երեխային տեղափոխել են, ու արդեն մի քանի օր է ՝ ամեն օր սպասում են, որ բժիշկները պետք է հստակ ասեն, որ երեխան լավացել է:

Լրատվամիջոցի հետ զրույցում երեխայի մայրն ասել է. «Առողջ երեխային մեր ապահովության համար տեղափոխեցինք էստեղ: Մեր տեղամասային բժշկուհին, երբ լսել է երեխայի թոքերը, ասել է, որ թեթև խզզոցներ ունի ու ամսի 4-ին բերեցինք հիվանդանոց: Երեխային պառկացրեցին այնպիսի ննջարանում, որտեղ 10-ից ավելի երեխաներ կային:

10 օր շարունակ մեզ համոզել են, որ երեխան ոչ մի առողջական խնդիրներ չունի, ու միայն մեր աղմուկ բարձրացնելուց հետո երեխային տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ասում են, որ հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխայի մոտ երկկողմանի թոքաբորբ է առաջացել: Մենք վստահ ենք, որ 6 ամսական երեխան թեթև խզոցով է տեղափոխվել այստեղ, ու իրենց բարձիթողի արդյունքում է երեխան երկկողմանի թոքաբորբ ստացել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

BACK_TO_TOP