Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

13:07 20.03.2019

2019 թվականի մարտի 8-22-ը Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել:

Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում բրոնզ մեդալ է նվաճել (մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան):

Խաղերին մասնակցած հայ մարզիկները ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից յուրաքանչյուր տարի ստանում է 2 մլն դրամ պետական աջակցություն ՀՀ առաջնություններ կազմակերպելու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

Նշենք, որ հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել են 190 երկրի 7500 մարզիկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

23:22 23.06.2025

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակն է տարել: F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական ակումբը 4-3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»: «Բորուսիայի» կազմում իր առաջին գոլն է խփել անգլիացի 19-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը: Նիկո Կովաչի թիմը չորս միավորով առաջատարն է, «Մամելոդին»` երեք միավորով երկրորդը: ...

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

23:13 23.06.2025

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում Գեղամավան գյուղի 2-րդ փողոցում բախվել են 24-ամյա Դավիթ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 71-ամյա Ռուդիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից […] ...

BACK_TO_TOP