17:40 20.03.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սերգեյ Բագրատյանը մի քանի հարց ուղղեց գյուղատնտեսության փոխնախարարին՝ նախ հետաքրքրվելով համայնքների ոռոգման ջրի, անմշակ հողատարածքների, անասնապահության հարցերով, ապա հավելեց.
«Նշեցիք նաև սերմը անվճար տրամադրելու մասին, ես կառաջարկեի անվճար ոչինչ չանել, անվճար պանիրը միայն թակարդում է, ավելի լավ է` մենք մրցույթ հայտարարենք և անվճար տրված սերմը կրկնակի վերադարձվի գյուղացիներին, պայմանական կրկնակի: Պատկերացնո՞ւմ եք, հիմա անվճար դագաղ լինի, մարդկանց կեսը կպառկի դագաղի մեջ, այսինքն՝ տանում ենք, անվճար ում տանք, պատերազմ է սկսվելու, այսինքն՝ մի սկզբունք մշակենք, որ կարողանանք բաշխումը ճիշտ իրականացնել»:
Փոխնախարար Գեղամ Գևորգյանը պատասխանեց.
«Մենք հստակ գրել ենք` ինչ ենք անելու անմշակ հողատարածքների հետ կապված: Մի մասի տերերը հայտնի չեն, մյուսները կան, որոշել են սեփականաշնորհել սարեր ու չօգտագործել, մյուսն էլ ունի, բայց եկել է Երևանում աշխատելու, եղբա՛յր, տո՛ւր հարևանիդ, բայց թղթով: Ինչ վերաբերում է սերմացուին, մենք սերմը անվճար չենք տալիս: Սա փորձարկման համար սերմ է, կարող է ստացվի, այսինքն՝ այս սերմը, որ ՌԴ-ից ենք բերում, կարող է ստացվի»:
11:11 02.07.2025
Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...