01:12 27.03.2019
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ֆուտբոլասերների սպասումները մեծ էին. ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունը, իսպանացի հայտնի մասնագետների ներգրավումը ազգային հավաքականի մարզչական շտաբում հերթական մարտահրավերը հաղթահարելու նոր հույսեր էին արթնացրել։ Երկար ընդմիջումից հետո հավաքական էր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ազգային թիմում հայտնի անունների կողքին նաև երիտասարդներ էին։ Այս ամենի համատեքստում Հայաստանի ազգային թիմի երկրպագուների ակնկալիքները, թերևս, չափազանցված էին։
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի արևելյան տրիբունան Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ
Սպասումների ու իրականության առաջին իրական բախումը տեղի ունեցավ մարտի 23-ին Սարաևոյում։ Բոսնիայի և Հերցեգովինայի հետ խաղը հակասական տպավորություններ թողեց։ Հայաստանցի ֆուտբոլիստների մոտ պայքարելու ցանկության բացակայություն, կարծես, չկար, բայց բոսնիացիների և մեր թիմի խաղամակարդակների տարբերությունը զգացնել էր տալիս։ Տանտերերը կարողացան հաշվում առաջ անցնել 33-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո։ Երկրորդ խաղակեսում պատկերը, մեծ հաշվով, էական փոփոխություն չկրեց. թեև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ունեցան գոլային մի քանի հնարավորություն, բայց դիպուկությունը չբավականացրեց։ Փոխարենը բոսնիացիները կարողացան 80-րդ րոպեին երկրորդ գոլը խփել։
Մեր ֆուտբոլիստների համար փոքրիկ օգնություն եղավ հակառակորդ թիմի խաղացողի վնասվածքը. առանց փոխարինման հնարավորության մնացած Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը ստիպված էր վերջին րոպեներն անցկացնել 10 հոգով։ Հենց ավելացված ժամանակում էլ Դենի Միլոշևիչը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում։ 11 մետրանոց հարվածը Հենրիխ Մխիթարյանն իրացրեց. Հայաստանի հավաքականի ավագը ազգային թիմում խփեց իր 27-րդ գնդակը, բայց դա դարձավ միայն անձնական նվաճում։ Հայաստանի հավաքականն այս խաղում ավելին անել չկարողացավ՝ 2-1 հաշվով պարտություն, 0 միավոր և միայն խաղավարտից առաջ խփված գոլ՝ որպես սփոփանք ֆուտբոլասերների համար։
– Տղաների ցուցադրած խաղից գոհ եմ, բայց արդյունքից՝ ոչ: Վստահ եմ, որ տղաները կարող են ավելի լավ խաղալ,- հանդիպումից հետո ասաց ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հայաստանի և Ֆինլանդիայի հավաքականները ազգային օրհներգները հնչելու պահին
3 օր անց գրեթե լեփ-լեցուն Հանրապետական մարզադաշտը ևս այդպիսի վստահությամբ դիմավորեց ազգային հավաքականին։ Մեկնարկային կազմը նախորդ խաղի համեմատությամբ էապես փոխված էր. Կառլեն Մկրտչյանի հիվանդության պատճառով հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, կենտրոնական հարձակվողի դիրքում Ալեքսանդր Կարապետյանի փոխարեն Նորբերտո Բրիասկո Բալեկյանն էր, Սարգիս Ադամյանին էլ փոխարինել էր Օզբիլիսը։ Իտալիայի հավաքականից 2-0 հաշվով պարտություն կրած ֆիններն այս խաղից առաջ նույնպես միավոր չունեին և մրցաշարային աղյուսակում 5-րդն էին մեզանից հետո։
Մեկնարկային սուլիչը հնչելուց վայրկյաններ առաջ
Խաղի մեկնարկում Հայաստանի հավաքականը ավելի ակտիվ էր, բայց բաց թողած հակագրոհն արդեն 14-րդ րոպեին հաջողություն բերեց հյուրերին։ Հաշվի մեջ առաջ անցած ֆինները սկսեցին շատ կազմակերպված պաշտպանվել, ու Հայաստանի հավաքականը դարպասի գրավման էական հնարավորություններ չունեցավ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում ևս հայ ֆուտբոլիստները ակտիվորեն փորձում էին գրոհելու տարբերակներ գտնել։ Եզրերով, կենտրոնով, տարբեր ինտենսիվության գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, բայց դրանցից ոչ մեկն արդյունավետ չեղավ։ Հայաստանի հավաքականը, գրոհներով տարվելով, ևս մեկ հակագրոհ բաց թողեց։ Ինչպես նախորդ խաղում, այս անգամ ևս խաղի հիմնական ժամանակի ավարտից մոտ 10 րոպե առաջ մենք արդեն պարտվում էինք 2 գնդակի տարբերությամբ, բայց, ի տարբերություն Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ խաղի, մրցակիցն այս անգամ մեզ 11 մետրանոց չնվիրեց։
Գևորգ Ղազարյանը փորձում է եզրափակել հերթական գրոհը
– Ես հիմա էլ եմ ասում՝ մյուս խաղում մեր առաջնային նպատակը պետք է լինի ազգին ուրախացնելը՝ լավ խաղով և արդյունքով: Մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի: Արդեն չորս երիտասարդ խաղացող իրենց նորամուտը նշել են հավաքականում: Լավագույն փորձառու ֆուտբոլիստների հետ երիտասարդներն էլ կամաց-կամաց փորձ կհավաքեն: Ամեն ինչ կանենք, որ ազգին ուրախացնենք,- հետխաղյա ասուլիսում ասաց ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հարավային տրիբունան խաղավարտից 10 րոպե առաջ
Ազգին ուրախացնելու հերթական հնարավորությունը հայ ֆուտբոլիստներին կընձեռվի շուրջ 2 ու կես ամսից՝ հունիսի 8-ին։ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը ընդունելու է բախտակցին՝ Լիխտենշտեյնի հավաքականին. երկու տուրերից հետո J խմբում միայն Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականներն են, որ միավորներ չունեն։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...