Ուրիխանյանի «թախծոտ ձայնը» քննարկման թեմա դարձավ պատգամավորի և վարչապետի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Ուրիխանյանի «թախծոտ ձայնը» քննարկման թեմա դարձավ պատգամավորի և վարչապետի միջև

14:40 27.03.2019

Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանինց, թե կարո՞ղ է ՀՀ-ին սպառնալ դեֆոլտի վտանգ կամ անշարժ գույքի գնանկում:

«Այս տարվա կտրվածքով ՀՀ-ն պիտի սպասարկի 400 մլն-ից ավելի արտաքին պարտքի ակումուլյացիա, հաջորդ տարի 800-ից ավելի` միլիոնի չափով, այսինքն` ընդհանուր առմամբ, կարճ ժամանակի մեջ, 1 մլրդ 200 մլն դոլարից ավել պարտքի ակումուլյացիա պիտի սպասարկի ՀՀ-ն, որի պետական բյուջեն շուրջ 3 մլրդ 55 մլն գումար է կազմում»,- ասել է Ուրիխանյանը:

«Պարո´ն Ուրիխանյան, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչի եք այդպիսի թախծոտ ձայնով այդ հարցը տալիս, որովհետև հասկանալի է չէ, որ դա նորություն չէ, էսօր չի ծագել և միջանկյալ ծախսերի ծրագրով, բյուջետային ծրագրով էդ ամեն ինչը նախատեսված է: Ո´չ, ձեր նշած որևէ սպառնալիք ՀՀ-ին չի կարող սպառնալ: Անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ բարձրանալու: Պետական բյուջեի եկամուտները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են: Էս տարի մենք առնվազն 40 մլրդ դրամով ավել գումար ենք հավաքելու պետական բյուջե: Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշները հիմնավորում են, որ մենք պետական բյուջեի եկամուտները շարունակաբար ավելացնելու ենք տնտեսական աճի և ստվերային տնտեսության կրճատման հաշվին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ-ում, միջազգային  կազմակերպությունների գնահատմամբ, 50 տոկոս ստվեր կա, պետք է գնալ այդ ստվերի հարկման ճանապարհով, բայց ստվերի հարկման համար շատ կարևոր պայման կա՝ կոռուպցիայի բացակայությունը.

«Էդ ո՞նց է, որ մենք էս 10 ամսվա մեջ կարողանում ենք 40 մլրդ դրամ ավել պլանավորել, որ հավաքեն: Ենթադրում եմ, որ դրա պատճառներից մեկն էն է, որ կառավարությունը և իշխանությունը չեն գնում էդ բիզնեսներից իր բաժինը, փայերը հավաքելու և էդ գումարը գոյանում է, և մենք էդ հավաքելու ենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ռիսկերը միշտ էլ կան, բայց դրանք կապված են ոչ թե ՀՀ-ի, այլ գլոբալ իրավիճակի ու գլոբալ խնդիրների հետ:

Տիգրան Ուրիխանյանն այս պատասխանը լսելուց հետո`արձագանքի ժամանակ, անդրադարձել է Փաշինյանի այն ասածին, թե ինչու է «թախծոտ ձայնով» հարց տալիս.

«Պարո´ն վարչապետ, Դուք լավ գիտեք իմ հարգալից վերաբերմունքի մասին: Հարցը տալիս եմ ահռելի պարտքի մասին, ժպտում եք, հետո ասում եք «թախծոտ ձայնով»: «ԱԺ կանոնակարգ օրենքը» չի կանոնակարգում պատգամավորի ձայնի ելևէջները, բա պարտքից եմ հարցնում, բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, բա թախիծ է, բա ի՞նչ է: Բա դա լուրջ հարց է, այո´, ես մտահոգ եմ ու հիշեցնում եմ ձեզ, որ թախծոդ հարցեր տվել եմ բոլոր իշխանություններին, որոնց հանդիպել եմ այս դահլիճում,  մենք Ձեզ հետ միասին ենք դա արել: Ես ուզում եմ իմանալ՝ պարտք վերցնելո՞ւ է պետությունը, որ պարտք փակի, գումարը հերիքելո՞ւ է, թե՞ չէ»:

«Պարո´ն Ուրիխանյան, կներե´ք, եթե իմ խոսքի մեջ ոչ պատեհ բան նկատեցիք: Ես որևէ նման բան նկատի չունեի, եթե նկատել եք, ներողություն եմ խնդրում: Ես ընդամենը Ձեր տրամադրությունն էի ուզում փոխեի: Ես ուզում էի` Ձեր տրամադրությունն ավելի լավ լինի և էսօրվա իմ խոսքի, ելույթի ամբողջ տրամաբանությունը դա էր: Չկա էդպիսի խնդիր, որի լուծումը մտքի ասպարեզում չէ: Որևէ խնդիր, որն ուզում ենք լուծել մտքի ասպարեզից այլ ասպարեզում, փոսն ենք ընկնելու»,- արձագանքել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP