14:00 27.03.2019
Նիդեռլանդական եկեղեցին տոնում է՝ իմանալով, որ հոգևորականների չընդհատվող պատարագն օգնել է լուծել կեցություն հայցող հայկական ընտանիքի չարտաքսման խնդիրը: Հաագայի բողոքական եկեղեցին մարտի 26-ին հայտարարել է, որ Թամրազյանների հինգ հոգանոց ընտանիքը նիդեռլանդական կառավարությունից ստացել է բնակության իրավունք:
Եկեղեցու խոսնակ, հոգևոր սպասավոր Թեո Հաթեման «Հաֆինգտոն փոստ»-ին հայտնել է, որ եկեղեցին անչափ ուրախ է Թամրազյանների համար և շնորհակալ Աստծուն:
«Մենք գնահատում ենք, որ մեր աղոթքին միացան նաև Նիդեռլանդների այլ կազմակերպություններ՝ հասնելու նման արդյունքի»,- նշել է նա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտանիքի ավագ դուստր Հայարփի Թամրազյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել աջակիցներին՝ գրությունն ուղեկցելով երախտիքի բանաստեղծությամբ:
Lieve mensen,
We hebben alle moeilijkheden samen gedragen. We hebben eindelijk een verblijfsvergunning gekregen. Dank jullie wel allemaal voor jullie steun, jullie gebeden, kaarsjes etc! #kinderpardon #kerkasielBethelhttps://t.co/fLEbffH61Q
Zie hieronder voor een nieuw gedicht pic.twitter.com/ydWvmTl2hN— Hayarpi (@hayarpi_3) March 26, 2019
Ավելի վաղ հայտնել էինք` 96 օր տևած պատարագից հետո լուծվել է եկեղեցում ապաստանած հոլանդահայ ընտանիքի հարցը:
Թամրազյանների ընտանիքի վերաբերյալ որոշում էր կայացվել նրանց արտաքսել Հայաստան, քանի որ նրանց այստեղ վտանգ չի սպառնում, սակայն ընտանիքը դեմ է եղել այդ որոշմանն ու ապաստանել է եկեղեցում։ Պատճառն այն է, որ Նիդեռլանդներում գործող օրենքների համաձայն՝ ոստիկանությունը չի կարող ներխուժել եկեղեցի, քանի դեռ այնտեղ ծես է կատարվում։
Եկեղեցու սպասավորներն էլ աջակցել են ընտանիքին ու արդեն 96 օր անընդհատ, անդադար ծես են իրականացրել, որ ոստիկանությունը չկարողանա մտնել այնտեղ, մինչև իշխանությունները վերջնականապես որոշել են ընտանիքին թույլ տալ մնալ երկրում։
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...